Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի դպրոցի պատից Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել Արտենիի դպրոցի «Ֆեյսբուք»-ի էջում։«Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։ Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող Մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։Հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե ԿԳՄՍ նախարարությունը որոշել է հեռացնել Անդրանիկ Օզանյանի նկարը Արտենիի դպրոցի պատից։ —00—ՄԱ The post Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
24TV / 24News / 17 minutes ago

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն
24TV / 24News / 17 minutes ago

ՆԳ նախարարը դժգոհեց ոստիկաններից․ «Պաշտոնանկության դեպքերը պարտադիր էին, աշխատելաոճը չէին փոխում»
24TV / 24News / 24 minutes ago

#ՀԻՄԱ. ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ-ՈՒՄ. ԶԵԿՈՒՑՈՒՄ Է ՆԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ
24TV / 24News / 24 minutes ago
Related coverage

🔴ՈւՂԻՂ․ Հանրապետության թվով 19 համայնքում ՏԻՄ ընտրություններ են
Yerkir / 2 hours ago
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք | armenpress.am
Infocom / 2 hours ago

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Azg / 3 hours ago

«Իրական Հայաստան». ո՞ւմ է պետք հայրենիքի գաղափարի վերաձևակերպումը
Mediamax / 3 hours ago