5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Իմ հողամասի նմանը չկա». Սուսանի կորցրած ու վերագտած տնտեսությունը
Պառադնի շորերս հագնեմ, գնանք ,- ասում է Սուսանը, հագնում բժշկական կապույտ խալաթն ու մեզ տանում իր հարուստ այգին։ Ամուսնուս բարեկամները Մոսկվայի հիվանդանոցներից են բերել ,- ծիծաղելով շարունակում է խոսել խալաթի մասին ՝ լավն է, լոբի հավաքելիս տերեւները չեն կպնում ։ Սուսան Առաքելյանն ապրում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Տանը հարակից այգում հինգ տեսակից ավելի բանջարեղեն է աճեցնում եւ վաճառում: Չնայած այգին միայնակ մշակելու ակնհայտ դժվարություններին՝ ասում է. Գյուղում իմ հողամասի նմանը չկա, համ տարածքն է լավը՝ փակ, համ էլ հողը : Սուսան Առաքելյանը 3 զավակ ու 10 թոռ ունի։ Ամուսինը երկու տարի առաջ է մահացել: Ձմռան ամիսներին գնում է երեխաների մոտ՝ Կապան ու Գորիս, բայց հենց ձմեռը նահանջում է, շտապում է իր տուն, իր այգի: Բոստանի գործից պրծնել չկա: Ցանելուց մինչեւ ձյան նստելը գործ կա անելու։ Գարունը բացվում է՝ սկսում ես վարել, ցանել, ջրել, հետո գալիս է քաղահանը, դե հետո էլ` բերքահավաքը ,- ասում է նա: Սուսանը մինչեւ 2009 թվականն ընտանիքի հետ ապրել է Սվարանցում, այնուհետեւ` տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնք: Շատ ընտիր էր այնտեղ, շատ լավ էինք ապրում: 70 կով ունեինք, 150 ոչխար։ 4 հեկտար բանջարեղեն էի ցանում: 2012 թվականից էլ թոնիր սարքեցինք, լավաշ էինք թխում, ցրում խանութներին: Մինչեւ Ստեփանակերտ հասնում էր մեր լավաշը։ Ամուսինս էլ ռազմագիտության ուսուցիչ էր, ե՛ւ Քաշաթաղում է աշխատել, ե՛ւ Սվարանցում: 40 տարվա մանկավարժական փորձ ուներ ,- պատմում է նա: Երիցվանքում աճեցրած բանջարեղենը ե՛ւ Կապանից էին գալիս առնում, ե՛ւ Հադրութից ու Ստեփանակարտից. Պատերազմի տարին (2020 թվականին,- հեղ.) հեկտար ա ուկես աշնան վարունգ, պոմիդոր ու բիբար էի ցանել։ Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտից մի տղա եկավ 500 կիլո բիբար բարձեց մեքենան, գնաց: 27-ի առավոտը պատերազմն սկսեց։ Դեռ չէր հասել Ստեփանակերտ, զանգեց, ասաց՝ Սուսան քույրիկ, բա ի՞նչ անեմ բիբարը , ասացի այ ցավդ տանեմ, տար Հայաստան ։ Քաշաթաղում հողն էլ էր շատ լավը, ջուրն էլ: Որոտանի ջուրն էր, վարունգը չորրորդ օրը ծլում էր: Հիմա մի ամիս չի ծլում, հուլիսի 1-ին ցանում եմ, հուլիսի 20-ին, 30-ին հազիվ է դուրս գալիս: Քաշաթաղի թուզը,
You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Mediamax
Հայաստանը բացահայտում է ԵՄ ընդլայնման հակասությունները
Mediamax / 2 hours ago
«Թռիչք» սառույցի վրայով. 80-ամյա Արշալույսի երազանքի իրականացումը
Mediamax / Oct 11
«Գրաֆիկան առանց սահմանների»` «կատարյալ վայր» Երեւանում
Mediamax / Oct 10
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում Ազգային ժողովը»
Mediamax / Oct 10
Related coverage

Հերթական խոշոր պարտքն են կախում պետության վրա
168 Jham / 3 hours ago

Էժան գազ ու շուկա՝ մինչև եվրոպական շրջադարձ․ Աբովյանը՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասին #abcmedia #abcլուրեր
ABC Media / 3 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն
A1plus / 3 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն (տեսանյութ)
A1plus / 3 hours ago