Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 9-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների եւ առաջնորդական տեղապահների ժողով։ Անդրադառնալով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած ապօրինի արշավին եւ այս շրջանակներում Ազգային ժողովում նախաձեռնված գործընթացներին՝ ժողովականները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացված է ստորեւ. Մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական գործողությունների ուղղորդման ներքո՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այսպես կոչված ճգնաժամի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծման առնչությամբ։ Այս նախաձեռնությունը հերթական անգամ ոտնահարում է կրոնական ազատության եւ Եկեղեցու ինքնավարության միջազգայնորեն ճանաչված հիմնարար սկզբունքները, որով լրջորեն կասկածի տակ է դրվում երկրում օրենքի գերակայությունը։ Իշխող քաղաքական ուժը ապօրինի բոլոր միջոցների կիրառմամբ, բռնաճնշումներով եւ եկեղեցական գործունեության արհեստական խոչընդոտմամբ փորձեր է կատարում միջամտելու Հայոց Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաեւ Ազգային ժողովը, որի բարձր ամբիոնը ծառայեցվում է հակաեկեղեցական տրամադրությունների սերմանման, Եկեղեցու եւ եկեղեցականների դեմ ատելության, անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների տարածման համար։ Ստեղծված քննիչ հանձնաժողովին վերապահվել են օրենքով չնախատեսված լիազորություններ եւ իրավասություններ՝ Եկեղեցու կանոնական իրավասու մարմինների փոխարեն որոշելու Եկեղեցու ներքին կյանքին եւ կառավարմանը վերաբերող տարբեր հարցերի կանոնական պատշաճությունը։ Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսեւորել սթափություն եւ պատասխանատվություն, գործել բացառապես սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Մեր պահանջն է պետական իշխանությամբ օժտված՝ մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր զավակից զերծ մնալ անօրինական որեւէ գործողությունից, հրաժարվել իշխանական դիրքի չարաշահումից։ Որեւէ կերպ արդարացված չեն Եկեղեցու ներքին կյանքի հանդեպ քաղաքական վերահսկողություն հաստատելու կամ եկեղեցական կանոնական մարմինների լիազորությունները յուրացնելու փորձերը։ Ի սկզբանե կեղծիքներով, զրպարտություններով ու մոլորություններով հիմնավորված այս գործընթացն անխուսափելիորեն բացասական ներգործություն է ունենալու ազգային կյանքում, առաջ է բերելու նոր պառակտումներ, հասարակության մեջ տեղիք է տալու թշնամանքի ու անհանդուրժողականության։ Մինչդեռ հայրենի երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները պարտավորեցնում են ամենքիս լինել միասնական, համերաշխ եւ հաստատակամ։ Հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին պահպանել հոգեւոր զգոնությունն ու աղոթական հանդարտությունը եւ հակաեկեղեցական մերժելի այս երեւույթների հանդեպ իրենց դիրքորոշումն արտահայտել միմիայն արժանապատիվ ու օրինական եղանակներով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վճռականորեն հետամուտ է լինելու օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու Հայոց Եկեղեցու եւ իր հավատացյալ հոտի իրավունքները։ Թող Երկնավոր Տերը խաղաղ եւ անվրդով պահի Հայաստան աշխարհը, համախումբ՝ հավատավոր մեր ժողովրդին, անսասան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր բոլոր կառույցներով ի սփյուռս աշխարհի։ Իմաստություն, հավատ եւ հուսառատություն ամենքիս՝ արժանապատվորեն հաղթահարելու մերօրյա փորձությունները ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում Ազգային ժողովը»
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax
Related coverage

«Մենք շոումեն չենք, ստենդափ չենք անում». ընդդիմադիր պատգամավորը՝ Շաքիի հարցի մասին
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք շոումեն չենք, ստենդափ չենք անում». ընդդիմադիր պատգամավորը՝ Շաքիի հարցի մասին
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Shant News / 22 minutes ago

Պուտինը կարող է կարգադրել ընտրությունների օրը հարվածներ չհասցնել Ուկրաինային. Պեսկով
Sputnik Armenia / 23 minutes ago
