5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Թռիչք» սառույցի վրայով. 80-ամյա Արշալույսի երազանքի իրականացումը
Սահադաշտում հնչում է Աբել Կորժենյովսկու Dance for Me Wallis ստեղծագործությունը։ Հաջորդ ելույթն առանց ծրագրված քայլերի ու էլեմենտների է։ Սառույցի ու երազանքի եզրին 80 տարեկան տիկին Արշալույսն է։ Նրան ուղեկցում են Երեւանի գեղասահքի դպրոցի մարզիչները՝ ընկեր Ալինան եւ ընկեր Գեղամը։ Նրանց օգնությամբ Արշալույս Պետրոսյանը հագնում է չմուշկները։ Սկզբում դրանք ճնշում են ոտքերը, նա մի քանի րոպե քայլում է ռետինե հատակի վրա, հետո, երբ չմուշկներն արդեն բարձրակրունկներ են թվում, որոշում է սահադաշտ մտնել։ Արդեն սառույցի վրա նա ոտքերի ամրությունն է ստուգում, հետո սկսում է փոքր քայլեր անել՝ մարզիչների ու պատնեշի օգնությամբ։ Ի վերջո, վստահությունն այնքան է մեծանում, որ որոշում են սահադաշտի խորքը գնալ։ Այստեղ նա բաց է թողնում մարզիչների ձեռքերը եւ մի քանի վայրկյան ինքնուրույն կանգնում սառույցի վրա։ Մեդիամաքսը ներկա է եղել Արշալույս Պետրոսյանի երազանքի իրականացմանը եւ նրա հետ զրուցել կյանքի նոր շրջանի, նոր հետաքրքրությունների ու տարիների երազանքի մասին։ Ոտքերս ինձ տարան դեպի այգի 47 տարի դպրոցում մաթեմատիկա եմ դասավանդել։ Արդեն 11 տարի չեմ աշխատում ու երբ նոր էի դուրս եկել աշխատանքից, տեղս չէի գտնում։ Այդ փոփոխությունն ինձ համար հոգեբանորեն ծանր էր, տարիներ շարունակ ամեն առավոտ արթնանում էի, պատրաստվում, որ աշխատանքի գնամ ու մեկ էլ՝ չգիտեմ, թե ուր պիտի գնամ կամ ինչ անեմ։ Անգործությունից նաեւ առողջական խնդիրներ էին առաջացել։ Մի առավոտ աղբատարը եկել էր ու չէի հասցրել աղբն իջեցնել։ Քայլելով հասա մինչեւ Հաղթանակի զբոսայգի, որտեղ աղբաման կար։ Հետո ոտքերս տարան դեպի այգի, լճի ափով մի պտույտ արեցի ու տուն վերադարձա։ Զբոսանքից հետո այնքան լավ զգացի, որ սկսեցի հաճախ այգի գնալ։ Հետո ընկերուհիներ ձեռք բերեցի ու ամեն առավոտ, աշխատանքի նման, գնում էի քայլելու։ Սկսեցինք վայր փնտրել, որտեղ կարող էինք մարզչի հետ մարզվել։ Գտանք այդպիսի մի կենտրոն ու արդեն 10 տարի է՝ շաբաթը երեք անգամ մարզվում ենք։ Անցյալ տարի այս օրերին քայլքից վերադարձա ու հեռուստացույցով տեսա Ձեռքդ տուր կենտրոնի մասին հաղորդումը։ Պատմում էին, որ այն մեծահասակների համար է։ Որդուս կնոջը խնդրեցի գտնել կենտրոնը։ Զանգեցի հիմնադիր Մարիամ Հա
You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Mediamax
Related coverage

Սա միայն համայնքապետի ընտրության հարց չէ, խնդիրը շատ ավելի մեծ է․ Լևոն Քոչարյան
Yerkir / 2 hours ago

Նորագավիթ․ երբեմնի նշանավոր գյուղաքաղաքի պատմությունը #abcmedia #չտեսնված_Հայրենիք
ABC Media / 5 hours ago

Սահմանը վերադարձնել հայկական պետությանը
1in.am / 6 hours ago

Կրակոցներ` Երևանում․ կան վիրավորներ
ABC Media / 8 hours ago
