Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Mediamax Armenia· Oct 10
Human Rights

«Գրաֆիկան առանց սահմանների»` «կատարյալ վայր» Երեւանում

Երեւանում՝ Ժամանակակից արվեստի թանգարանում, բացվել է Գրաֆիկան առանց սահմանների ցուցահանդեսը : Այն ներկայացնում է օֆորտի եւ հեղինակային գրքի վարպետ Իգոր Ուլանգինի (Ռուսաստան), գրաֆիկայի նոր ալիքի ներկայացուցիչ Ստաս Կազիմովի (Ռուսաստան), քսիլոգրաֆիայի վարպետ Ռոբերտո Ջանինետտիի (Իտալիա) եւ շվեդական Մալմյոյի KKV Grafik տպագիր գրաֆիկայի արվեստանոցի ստեղծագործական կոլեկտիվի աշխատանքները։ Հոկտեմբերի 6-ից 30-ը ցուցասրահում ներկայացված աշխատանքներն իսկապես ջնջում են բոլոր սահմանները՝ թե աշխարհագրական, թե կիրառվող տեխնիկայի ու մոտեցումների առումով: Տարբեր երկրներից եւ մշակութային միջավայրերից եկած հեղինակներն, աշխատելով տարբեր տեխնիկաներով, կարողանում են խոսել նույն լեզվով, որը չունի թարգմանության, մեկնության կարիք: Պատկերներին նայողն ինքն է որոշում՝ ինչ տեսնել կամ զգալ: Անսահման գրաֆիկա ՝ աշխարհագրությունից մինչեւ տեխնիկաներ Նունե Ավետիսյան, Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ցուցահանդեսի համար ընտրված Գրաֆիկան առանց սահմանների խորագիրը մի քանի մեկնություն ունի։ Նախ՝ չկան սահմաններ նկարիչների կողմից կիրառվող տեխնիկաների տեսանկյունից։ Այստեղ ներկայացված են լիտոգրաֆիայի, օֆորտի, քսիլոգրաֆիայի, մետաքսե տպագրության, հեղինակային գրքի եւ չոր ասեղի տեխնիկաները։ Սահմաններ չկան նաեւ աշխարհագրական առումով: Ներկայացված են իտալացի ճանաչված նկարչի, ռուս հեղինակների, ինչպես նաեւ՝ շվեդական KKV Grafik արվեստանոցի ստեղծագործական կոլեկտիվի աշխատանքները։ Վերջինս առանձնահատուկ է նաեւ նրանով, որ արվեստանոցի հեղինակներն աշխատում են բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերով, ինչը շատ համահունչ է նաեւ առաջիկայում Երեւանում անցկացվելիք COP-17 համաժողովի տրամաբանությանը։ Այս ցուցահանդեսը վաղուց էր պլանավորված, սակայն եղան մեզնից անկախ՝ համաշխարհային մասշտաբի խոչընդոտող հանգամանքներ։ Այնուամենայնիվ, հեղինակներին Երեւան բերելու ցանկությունը հաղթահարեց նաեւ այդ սահմանները։ Սա էլ խորագրի անսահմանության երրորդ կետն է (ժպտում է հեղ.) : Արվեստը, մշակույթն իսկապես անսահման են եւ չեն ճանաչում արգելքներ: Առաջիկա օրերին հայաստանյան այցելուն հնարավորություն կունենա ծանոթանալու գրաֆիկայի տարբեր դրսեւորումն

«Գրաֆիկան առանց սահմանների»` «կատարյալ վայր» Երեւանում

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.