5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայաստանը բացահայտում է ԵՄ ընդլայնման հակասությունները
Ներկայացնում ենք Brussels Signal պարբերականում հրապարակված Armenia exposes the contradictions in EU enlargement հոդվածի հայերեն թարգմանությունը: Հեղինակը ուկրաինացի քաղաքագետ, Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարանի պրոֆեսոր Տարաս Կուզիոն է: Տարաս Կուզիո Հայաստանը գտնվում է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման բուռն փուլում։ Բրյուսելն, իր հերթին, ավելի է խթանում անդամակցության հեռանկարը. Երեւանն ընտրվել էր մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար, իսկ հաջորդ օրը տեղի էր ունեցել ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններից առաջ ցուցաբերված աջակցության ակնհայտ դրսեւորում էր։ Այնուամենայնիվ, երկիրը կարող է կիսել Արեւմտյան Բալկանների՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտող երկրների ճակատագիրը. նրանց խոստացվել է միությանն անդամակցելու ճանապարհ, սակայն նրանք հայտնվել են ոչ մի տեղ չտանող փակուղում։ 2019 թվականին Հյուսիսային Մակեդոնիան կատարել էր բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ բարեփոխումների պայմանները, ինչը հաստատել էր նաեւ Եվրոպական խորհրդարանը։ Երկիրը նույնիսկ 2018 թվականի Պրեսպայի համաձայնագրի շրջանակում իր անվանմանը ավելացրել էր Հյուսիսային բառը՝ կարգավորելով Հունաստանի հետ երկարատեւ վեճը (Հունաստանի հյուսիսային շրջանը նույնպես կրում է Մակեդոնիա անվանումը) եւ համոզելով Աթենքին հրաժարվել վետոյի կիրառումից։ Սակայն նոր խոչընդոտներ առաջացան։ Ֆրանսիան արգելափակեց բանակցությունների մեկնարկը՝ ձգտելով փոփոխություններ մտցնել անդամակցության ընդհանուր գործընթացում։ Այնուհետեւ Հյուսիսային Մակեդոնիան ստացավ վերանայված գործընթացի համաձայնությունը, սակայն բախվեց Բուլղարիայի արգելափակմանը՝ մակեդոնական պատմության եւ լեզվի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Դրան հաջորդեց սահմանադրությունը փոփոխելու պահանջը՝ բուլղարական փոքրամասնությունը ճանաչելու նպատակով։ Թեկնածուի կարգավիճակ ստանալուց ավելի քան երկու տասնամյակ անց անդամակցության գործընթացը շարունակում է մնալ փակուղում, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կրկին կոչ է արել Սկոպյեին փոփոխել սահմանադրությունը։ Դեպի Արեւելք
You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Mediamax
Related coverage

Ղարաբաղի պատմությունը խեղաթյուրում են, իսկ մեր պաշտոնյաները ծպտուն չեն հանում
Noyan Tapan TV / 1 hour ago

ԵԹԵ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ՝ ԱՐՑԱԽԸ ԿԱ ԹԵ՞ ՉԷ, ԽՆԴԻՐ Է. ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
168 Jham / 4 hours ago

Սովորական մարդու հետ այնպես չեն աշխատել, որ Փաշինյանը չկարողանար համոզել, թե Արցախը թոկ էր. Բադալյան
168 Jham / 6 hours ago

Կոչ ենք անում քվեարկել ընդդեմ եկեղեցու և արցախահայության դեմ հալածանքների․ Գերասիմ Վարդանյան
Yerkir / 9 hours ago