Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Mediamax Armenia· Oct 6
Artsakh & Karabakh

«Հեղափոխություն»՝ Արցախի «բեռից» ազատվելու համար

Ներկայացնում ենք The Nation պարբերականում հրապարակված Revolution or No Revolution հոդվածի հայերեն թարգմանությունը: Հոդվածի հեղինակը պատմաբան, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Պիետրո Ա. Շաքարյանն է:Պիետրո Ա. Շաքարյան 2026 թվականի սեպտեմբերին լրացավ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման երրորդ տարելիցը։ Հայ հասարակության համար շուրջ 150 000 բնիկ հայերի տեղահանությունն արդեն իսկ բավական ցավալի էր։ Սակայն սեպտեմբերի սկզբին արեւմտյան մի շարք դիվանագետներ ավելի սրեցին իրավիճակը՝ մասնակցելով Բաքվի կազմակերպված այցին էթնիկ զտման ենթարկված Արցախ։ Այցելուների թվում էին ԵՄ բարձրաստիճան դիվանագետներ եւ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը։ Մինչ արեւմտյան որոշ դիվանագետներ պարում էին ադրբեջանական երգերի ներքո, մյուսները թեթեւամտորեն ծիծաղում էին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը ցինիկ կատակներ էր անում վտանգված հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ։ Այս սարսափազդու մահվան պարի ընթացքում այցելու դիվանագետները, առանց քննադատական մոտեցման, ընդունում էին ադրբեջանական պաշտոնական թեզերը, որոնք պատմական հայկական Գանձասար եւ Դադիվանք վանքերը ներկայացնում են որպես կովկասյան աղվանական ։Հայ հասարակության մեջ տիրող վրդովմունքն ակնհայտ էր, սակայն արեւմտյան մայրաքաղաքները արձագանքեցին միայն դիվանագիտական սովորական ընդհանրացումներով։ Քիչ հավանական է, որ արեւմտյան որեւէ կառավարություն լրջորեն փորձի Բաքվին պատասխանատվության ենթարկել նրա կատարած հանցագործությունների կամ նեոֆաշիստական բնույթի ծայրահեղ հռետորաբանության համար։ Ադրբեջանը Իսրայելի եւ Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է։ Նրա երկարամյա բռնապետ նախագահ Ալիեւը նախագահ Թրամփի մտերիմ ընկերն է։ Այդ երկրում արեւմտյան շահերը թելադրված են սառը աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Առանց հայերի Լեռնային Ղարաբաղի հեռանկարը վաղուց գրավում էր ամերիկացի նեոպահպանողականների ուշադրությունը՝ ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում Մոսկվային եւ Թեհրանին զսպելու , ինչպես նաեւ դեպի Կենտրոնական Ասիա էներգետիկ միջանցք ապա

«Հեղափոխություն»՝ Արցախի «բեռից» ազատվելու համար

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.