«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հրապարակում է արել «Նուբարաշեն» ՔԿՀ իր այցելության մասին։ Նրա հրապարակումը՝ ստորև. ՆՈՒԲԱՐԱՇԵՆՆ Է․ ԱՅՍՏԵՂ ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ Երեք օր առաջ, Նուբարաշեն ՔՀԿ հերթական այցից հետո եմ սա գրել։ «Այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական պայմաններն այնքան սարսափելի են, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու։ Նուբարաշենին անդրադարձել են ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։ Պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն ազատազրկված անձանց համար, նաև այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմի համար։ Տարիներ շարունակ արձանագրում են այս անմարդկային պատկերն ու այդպես թողնում։ Ողջ մեղքն ու պատասխանատվությունը իշխանությանն է։ Կուտակված խնդիրները համակարգային և հատկապես՝ արժեհամակարգային են։ Պետությունը ձախողել է սեփական քաղաքացիների կյանքի իրավունքի երաշխավորումը, իսկ ընդդիմադիրների նկատմամբ որդեգրված քաղաքականությունը քաղաքական հալածանքի, նվաստացման և բռնաճնշումներով նրան չեզոքացնելու քաղաքականություն է»։ Հ․Գ Սա Նուբարաշենն է․ այս պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են ԿՈՐՑՆՈՒՄ ԿԱՄ կարճացնում իրենց կյանքը․․․ The post Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կորող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան
Azg / 6 hours ago

Արցախի հարցը լուծելուց հետո վաղ թե ուշ Արևմտյան Հայաստանն ենք ազատագրելու. Վարդան Ոսկանյան
Azg / 6 hours ago

Պետություն, որի բանտերում մահանում են ընդդիմադիր գործիչները, դադարում է լինել իրավական պետություն. ԱԺԲ
Azg / 6 hours ago

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան
Azg / 6 hours ago
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / 4 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 5 hours ago

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / 5 hours ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago