Ազգային-Ժողովրդավարական Բևեռը խորին ցավակցություն է հայտնում «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և համախոհներին։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը ինֆարկտն է, սակայն պաշտոնական եզրակացությունը դեռ չկա։ Պետությունը, որը մարդուն զրկում է ազատությունից, պատասխանատու է նրա կյանքի և առողջության համար։ Երբ կալանքի տակ գտնվող քաղաքացին մահանում է, իշխանությունը պարտավոր է հրապարակայնորեն և անհապաղ պատասխանել՝ ինչ պայմաններում է պահվել նա, ստացել է արդյո՞ք անհրաժեշտ բժշկական օգնություն, և ինչու՞ դա չի կանխվել։ Մենք պահանջում ենք՝ 1. անկախ, թափանցիկ և անհապաղ քննություն՝ միջազգային դիտորդների ներգրավմամբ, 2. մահվան պատճառների և կալանքի պայմանների մասին հրապարակային հաշվետվություն, 3. նույն դեպքերի կրկնությունը կանխելու համար բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգում ու համապատասխան բուժօգնության ապահովում, 4. քաղաքական շարժառիթներով հետապնդումների դադարեցում։ Մարդու կյանքի և արժանապատվության պաշտպանությունը քաղաքական տարաձայնություններից վեր է։ Պետություն, որի բանտերում մահանում են ընդդիմադիր գործիչները, դադարում է լինել իրավական պետություն։ Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ 10.11.2026թ., Երևան The post Պետություն, որի բանտերում մահանում են ընդդիմադիր գործիչները, դադարում է լինել իրավական պետություն. ԱԺԲ appeared first on Ազգ .