Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց՝ մոռացության մատնելով անմեղության կանխավարկածը։ Եվ ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել։ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Կիսում եմ ձեր վիշտը։ Իսկ ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ։ Դավիթ Ղազինյան, ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր The post Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան appeared first on Ազգ .