Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Աննա Վելիկայան Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի լիագումար նիստի շրջանակում Alpha News -ին մեկնաբանել է Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված եռակողմ բանակցությունների հեռանկարները։ Փորձագետի կարծիքով՝ ներկայիս հանդիպման հիմնական նպատակը կողմերի դիրքորոշումների համաձայնեցումն է, սակայն այս փուլում որևէ բեկումնային որոշում ակնկալել պետք չէ։ «Կարծում եմ՝ այսօրվա հանդիպման նպատակն է համաձայնեցնել կողմերի դիրքորոշումները, սակայն չեմ կարծում, որ հնարավոր կլինի հասնել որևէ բեկումնային որոշման։ Իսկ այն պնդումները, թե տեսանելի ապագայում հնարավոր է այսպես կոչված «Յալթա-2»-ը, իրականությանը չեն համապատասխանում։ Պատճառն այն է, որ Կիևի վարչակազմի հետ գործնականում անհնար է պայմանավորվածություններ ձեռք բերել։ Բացի այդ, հարց է առաջանում՝ հետագայում ո՞վ է երաշխավորելու Ուկրաինայի չեզոք կարգավիճակն ու ապառազմականացումը՝ այն ամենը, հանուն ինչի սկսվել է հատուկ ռազմական գործողությունը։ Նախ՝ չեմ կարծում, որ ուկրաինական կողմն ի վիճակի է դա ապահովել», — նշել է Վելիկայան։ The post Ուկրաինայի շուրջ բանակցություններում առայժմ բեկում ակնկալել պետք չէ․ Աննա Վելիկայա appeared first on Alphanews .