ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկում 46-ամյա Արսեն Գևորգյանի մահվան դեպքին: Խմբակցության պնդմամբ՝ Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի, ինչն այժմ հանգեցնում է անդառնալի մարդկային ողբերգությունների: «Ականատես ենք հերթական մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում իրեն ժողովրդավար հռչակած, սակայն ընդդիմախոսների նկատմամբ համատարած ռեպրեսիաներ իրականացնող իշխանության օրոք։ Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը»,- նշված է հայտարարության մեջ։ Ընդդիմադիր խմբակցությունը շեշտում է, որ անազատության մեջ են շարունակում մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներն ու այլախոհները: Հայտարարության հեղինակների համոզմամբ՝ տեղի ունեցածի պատասխանատուն «գործող բռնատիրական իշխանությունն է և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը», իսկ միջազգային հանրության հակազդեցության բացակայությունն ավելի է սանձարձակ դարձնում վերջիններիս գործողությունները։ «Հայաստան» խմբակցությունը ցավակցություն է հայտնել Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործընկերներին: The post Արսեն Գևորգյանի մահը քաղաքական հետապնդումների ծանր հետևանքն է․ «Հայաստան» խմբակցություն appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արսեն Գևորգյանի մահը քաղաքական հետապնդումների ծանր հետևանքն է․ «Հայաստան» խմբակցություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հետխորհրդային տարածքը ԵՄ-ի համար շարունակում է մնալ «համեղ պատառ»․ Ալեքսեյ Գրոմիկո
Alpha News / 6 hours ago

Ուկրաինայի շուրջ բանակցություններում առայժմ բեկում ակնկալել պետք չէ․ Աննա Վելիկայա
Alpha News / 6 hours ago

Алексей Громыко: постсоветское пространство остаётся для ЕС «лакомым кусочком»
Alpha News / 6 hours ago

Առաջինը լինելու արվեստը․ ինչպես Թինա Կանդելակին նվաճեց ռուսական հեռուստաեթերը
Alpha News / 6 hours ago
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / 5 hours ago

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / 6 hours ago

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / 6 hours ago

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / 6 hours ago