Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում կրակոցներ արձակած տղամարդը Լեհաստանի քաղաքացի է և առայժմ հայտնի միակ կասկածյալը։ Այս մասին հայտնել է Փոքր Լեհաստանի վոյեվոդության ոստիկանությունը։ «Կրակովի գլխավոր շուկայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի հեղինակը Լեհաստանի քաղաքացի է։ Մենք հերքում ենք ոստիկանի մահվան և մեկ այլ կասկածյալի որոնման մասին տեղեկությունները։ Միակ հայտնի հանցագործը կալանավորված է», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ RMF24-ի տվյալներով՝ հարձակվողը 25 տարեկան է։ Ավելի վաղ հայտնել էինք , որ Լեհաստանի քաղաքներից մեկում՝ Կրակովի կենտրոնում, կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան նաև տուժածներ։ Լեհական ռադիոյի հաղորդմամբ՝ Կրակովում կրակոցներ արձակողը զինվորական համազգեստ է կրել և կրակել է երկարափող ռազմական ոճի զենքից։ Տղամարդը կրակ է բացել անցնող մեքենայից՝ թիրախավորելով պատահական մարդկանց: Հինգ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ: Կրակողը ձերբակալվել է. նա վիրավորվել է ձերբակալության ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչություն է անվանել ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լեհաստանի ոստիկանությունը պարզել է Կրակովում կրակոցներ արձակած անձի ինքնությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Շաբաթվա արտաքին ու ներքին քաղաքական խճանկարը. զրույց՝ Ռոբերտ Ղևոնդյանի հետ
Shant News / 18 minutes ago

ԹՐԻՓ-ի աշխատանքային տարածքներն ընդլայնվում են
Shant News / 18 minutes ago

Անդրադարձ են կատարվել Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին
Shant News / 25 minutes ago

ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը համակարծիք է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի մոտեցումներին
Shant News / 35 minutes ago
Related coverage

«Ժողովուրդն իր գործն արել է՝ ՔՊ-ին զրկել է սահմանադրական մեծամասնությունից, մնացածը թողել է քաղաքական ուժերին». Քաղտեխնոլոգ
168 Jham / 3 minutes ago

Թրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները
24TV / 24News / 5 minutes ago

В аэропорту «Звартноц» совершил посадку первый рейс болгарской авиакомпании «GullivAir» из Софии
Aravot / 6 minutes ago

Оппозиция начнет проводить уличные акции против изменений в Конституции Армении
Sputnik Armenia / 9 minutes ago