Մոսկվան համակարծիք է էներգետիկայի ոլորտում «Մեծ քսանյակի» ամերիկյան նախագահության մոտեցումներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա ԱՄՆ նախագահությունն իր գործունեության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձնում այդ ոլորտին։ «Մեծ քսանյակում» ամերիկացիների առաջ մղած՝ բոլոր տեսակի վառելիքային ռեսուրսների հաշվին էներգետիկ առատության ապահովման մոտեցումը համարում ենք ողջամիտ։ Հենց այս նույն պրագմատիկ մոտեցման շրջանակում էր վերջերս ձեռք բերվել նաև նախագահներ Պուտինի և Թրամփի միջև արդեն հիշատակված պայմանավորվածությունը՝ ռուսական դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ», – նշել է Պանկինը։ «Մենք չենք դադարում «Մեծ քսանյակի» մեր գործընկերներին հիշեցնել, որ, պետք է ասել, Ռուսաստանի տեսակետը կիսում են բազմաթիվ երկրների ողջամիտ ղեկավարներ. ներկայիս անկայունությունը սխալ է դիտարկել բացառապես որպես առանձին աշխարհագրական հատվածում լարվածության աճի հետևանք։ Պատճառահետևանքային կապերը շատ ավելի բարդ են և խորքային», – հավելել է փոխնախարարը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը համակարծիք է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի մոտեցումներին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

ԹՐԻՓ-ի աշխատանքային տարածքներն ընդլայնվում են
Shant News / 12 minutes ago

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
Shant News / 43 minutes ago

Լեհաստանի ոստիկանությունը պարզել է Կրակովում կրակոցներ արձակած անձի ինքնությունը
Shant News / 57 minutes ago

Տուսկը Կրակովում տեղի ունեցած կրակոցները ահաբեկչություն է որակել
Shant News / 1 hour ago
Related coverage

Հայլուր | Ահավոր խցանումները զայրույթի ալիք են բարձրացնում Երևանում. նոր լուծումների առաջարկ
5TV Armenia / 15 minutes ago

Ձախողման հավանականությունը շատ փոքր է. Սուրենյանցը՝ ընդդիմության համախմբման մասին
Factor.am / 23 minutes ago

Զինված հարձակում Կրակովի Գլխավոր հրապարակում. կան զոհեր և վիրավորներ
Aravot / 25 minutes ago

Փարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդ
ArmLur / Zhoghovurd / 27 minutes ago