Նոյեմբերի 7-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթների վերագործարկմանը նվիրված պաշտոնական արարողություն՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՄՍՆ-ից: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նախարարների տեղակալների կողմից ուղիղ չվերթների վերագործարկումը խորհրդանշող ժապավենի կտրման արարողություն։ Հաջորդիվ կայացել է Վահան Կոստանյանի և Իվանկա Տաշևայի կարճատև հանդիպումը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին՝ կարևորելով ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով ամրագրված ուղղություններով համագործակցության հետևողական խորացումը։ Այս համատեքստում ընդգծվել է առևտրի, տնտեսության, հաղորդակցության, նորարարական տեխնոլոգիաների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի արդյունավետ առաջմղմանն ուղղված համագործակցության հնարավորությունների շուրջ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անդրադարձ են կատարվել Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Շաբաթվա արտաքին ու ներքին քաղաքական խճանկարը. զրույց՝ Ռոբերտ Ղևոնդյանի հետ
Shant News / 28 minutes ago

ԹՐԻՓ-ի աշխատանքային տարածքներն ընդլայնվում են
Shant News / 28 minutes ago

ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը համակարծիք է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի մոտեցումներին
Shant News / 46 minutes ago

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
Shant News / 1 hour ago
Related coverage

Պուտինի տված ժամանակը սպառվում է․ Փաշինյանը փակուղում է
Alpha News / 14 minutes ago

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կրակովում կատարվածն ահաբեկչություն է որակել
Sputnik Armenia / 17 minutes ago

Խցանումներ՝ ոչ միայն պիկ ժամերին. ինչպե՞ս լուծել Երևանի քրոնիկ խցանումների խնդիրը
5TV Armenia / 29 minutes ago

Գերմանիայի բնակիչների 82%-ը դժգոհ է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և դաշնային կառավարության աշխատանքից
ABC Media / 31 minutes ago