ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ահաբեկչություն է անվանել Կրակովում տեղի ունեցած հրաձգությունը։Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ Կրակովի կենտրոնում կրակ բացած անձը Լեհաստանի քաղաքացի է։ Նա գործել է միայնակ և այժմ ձերբակալված է։Նրա արարքի դրդապատճառները չեն հստակեցվում։Ինչպես գրում են տեղի լրատվամիջոցները, դեպքի վայրում հայտնաբերվել է «զինվորական նմուշի երկարափող զենք»։ Ենթադրվում է, որ դա AR-15 հրացան է։Հարձակվողի ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև մեծ քանակությամբ այլ զենքեր և զինամթերք։Հիշեցնենք` այսօր` նոյեմբերի 7–ին, մի տղամարդ Կրակովի կենտրոնում՝ գլխավոր շուկայի մոտ, իր ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ, ինչի հետևանքով 6 մարդ մահացել է, կան տասնյակ տուժածներ։Կրակոցներ Կրակովի կենտրոնում. կան զոհեր և վիրավորներ