ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում վաղվանից քաղաքական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները փոքր խմբերով դուրս են գալու փողոցներ` քաղաքացիներին իրազեկելու գործող իշխանության քայլերի կործանարար հետևանքների մասին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախկին փոխնախարար, հանրային կառավարման փորձագետ Լիլյա Շուշանյանը։Նշենք, որ րոպեներ առաջ ավարտվել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և մյուս ընդդիմադիր ուժերի անդամների հանդիպումը։Նիկոլ Փաշինյանն իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությունը. ԶուրաբյանԼիլյա Շուշանյանի խոսքով` «Ուժեղ Հայաստանին» հաջողվել է մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին համոզել, որ եթե հարցը ազգային օրակարգին է վերաբերում, ապա ընդդիմադիրների նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները։նա նշեց, որ միավորման կոչը վերաբերում էոչ միայն քաղաքական ուժերին, այլև հասարակական, մշակութային գործիչներին, կազմակերպություններին, անհատներին, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայի համար։Լրագրողի այն դիտարկմանը, թե կան քաղաքական ուժեր, որոնք տեղյակ չեն եղել ու հրավեր չեն ստացել միասնական քննարկմանը մասնակցելու համար, Շուշանյանն ընդգծեց, որ ազգային օրակարգին միանալը հրավիրատոմսով չէ, իրենք ոչ մեկին հրավիրատոմս չեն ուղարկել։«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն իր հերթին կարծում է, որ այս անգամ ընդդիմության շանսերը հաջողության հասնելու գործում շատ ավելի մեծ են, քանի որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված, համագործակցության ձևաչափը շատ ֆիքսված է։Հիշեցնենք` նոյեմբերի 4-ի երեկոյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի տանը հանդիպում անցկացրեց ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն` համազգային համախմբման ձևավորման մասին։ Դրա նպատակներն են «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը», «խաղաղությունը՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների», «ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը», «ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վաղվանից ընդդիմադիրները փոքր խմբերով փողոցներում իրազեկման ակցիաներ կանցկացնեն. Շուշանյան
Լիլյա Շուշանյանի խոսքով` միավորման կոչը վերաբերում է ոչ միայն քաղաքական ուժերին, այլև հասարակական, մշակութային գործիչներին, կազմակերպություններին, անհատներին, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայի համար։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Կրակովում կատարվածն ահաբեկչություն է որակել
Sputnik Armenia / 17 minutes ago

Оппозиция начнет проводить уличные акции против изменений в Конституции Армении
Sputnik Armenia / 19 minutes ago

Сборная России по дзюдо выиграла командный чемпионат Европы в Белграде
Sputnik Armenia / 24 minutes ago

Пашинян сделал важное, консолидировав даже враждовавшие среди оппозиции силы — политик
Sputnik Armenia / 42 minutes ago
Related coverage

Պուտինի տված ժամանակը սպառվում է․ Փաշինյանը փակուղում է
Alpha News / 14 minutes ago

Խցանումներ՝ ոչ միայն պիկ ժամերին. ինչպե՞ս լուծել Երևանի քրոնիկ խցանումների խնդիրը
5TV Armenia / 29 minutes ago

Գերմանիայի բնակիչների 82%-ը դժգոհ է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և դաշնային կառավարության աշխատանքից
ABC Media / 32 minutes ago

Ինչ իմաստ ունի ճնշել «Ուժեղ Հայաստանին», եթե որոշումներ է կայացնում Մոսկվան
1in.am / 34 minutes ago