Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։ Ընդգծելով Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ դնելուն ուղղված ջանքերում։ –00—ՅՄ The post Թրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները appeared first on 24News .