Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի երկրորդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց Շվեդիայի ընտրանու դեմ։ Գևլե քաղաքում կայացած դրամատիկ խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 4-4 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը պարտվում էր 0-4 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Վիկտոր Սաաֆը (1), Ֆեհիմ Սմայլովիչը (14), Նիմա Կադիվարը (15) և Օսկար Էդհը (20)։ Բացի այդ, 14-րդ րոպեին հայկական թիմի կազմում ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Նիկիտա Խրոմիխը։ Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու խուսափել պարտությունից։ 25-րդ և 29-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Գարեգին Մաշումյանը։ Նույն 29-րդ րոպեին Միհրան Դերմենջյանը հաշիվը դարձրեց 3-4, իսկ 34-րդ րոպեին Միքայել Ղանդիլյանը խփեց հայկական թիմի 4-րդ գնդակը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։ Հիշեցնենք, որ որակավորման հիմնական փուլի առաջին տուրում մեր ընտրանին 2-3 հաշվով զիջել էր Հունգարիայի հավաքականին։ Որակավորման փուլում պայքարում է 36 թիմ, որոնք բաժանվել են 12 խմբի՝ յուրաքանչյուրում 3 հավաքական։ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 9-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Շվեդիայի ընտրանուն։ Աղբյուրը՝ Armsport.am։ –00—ՅՄ The post Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Պատրաստվե՛ք, Նիկոլը ԱԺ-ն շրջափակելու է, ասի՝ տունը ինչ ունեք, վերցրեք, եկեք ընդդիմությանը ճնշելու
24TV / 24News / 29 minutes ago

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել է
24TV / 24News / 32 minutes ago

Փաշինյանի քայլերը փակուղում են, դրանք շախմատիստի ցայտնոտային գործողություններ են
24TV / 24News / 39 minutes ago

#ՀԻՄԱ. ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԵՏ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 44 minutes ago
Related coverage

«Օլիմպավան»-ի այցելուները և աշխատակիցները փոխհատուցում կստանա՞ն
Factor.am / 1 hour ago

Որ ակումբների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքն է ամենաշատը բարձրացել վերջին 5 տարում
168 Jham / 1 hour ago

ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
Factor.am / 1 hour ago

Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
168 Jham / 1 hour ago