«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հ. Մ. Մ. «Նայիրի» մ.-ի Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ չորեքշաբթի, նոյեմբերի 4-ին Հայ մշակոյթի տօնին նւիրւած բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած միջոցառում էր կազմակերպւել միութեան կենտրոնատեղի «Սուքերեան» սրահում: «Հայոց գրի պատմութիւնն ու գեղագրութեան արւեստը» խորագրով բանախօսական երեկոյի բանախօս էր հրաւիրւել Ջուլիետա Հայրապետեանը։ Մշակոյթի տօնին նւիրւած միջոցառումը մեկնարկեց ասմունքային կատարումով, որը ներկայացրեց Հ.Բ.Ը.Մ.-ի «Մարի Մանուկեան» դպրոցից Անի Ազիզեանը։ Բացման խօսքով հանդէս եկաւ Ադրինէ Դաւթեանը, ընդգծելով. «Հայ մշակոյթը մեր ինքնութեան անբաժանելի մասն է, մեր անցեալի յիշողութեան ու ապագայի ուղենիշը» եւ ապա բեմ հրաւիրեց օրւայ բանախօսին: Իր ելոյթի ընթացքում բանախօսը անդրադարձաւ տարբեր լեզուներում գեղագրութեանը, հայոց գրերի գիւտին, հայկական տառերի զարդանախշերին, տպագրութեան եւ ի մասնաւորի հայկական տպագրութեան սկզբնաւորմանը եւ տպագրի գրութիւններում օգտագործւող հայերէն տառատեսակների զարդանախշերին, երկաթագրերին, հայկական տառերի տարբեր ձեւաւորումներին, որոնք նկատելի են քարտաշ վարպետների միջոցով դաջւած տապանաքարերի վրայ եւ կարեւորեց նոր սերնդի մօտ հայկական գիր ու գրականութեան եւ գեղեցիկ գրելու ուսուցման անհրաժետութիւնը: Ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչներ, Թեմական խորհրդրի ներկայացուցիչ Ժորժ Հայրապետեանը, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արտոյտ Զոհրաբեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, միութիւնների, դպրոցների, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ ներկաներ: Միջոցառումը աւարտւեց մեներգով, որը ներկայացրեց միութեան երգչախմբի խմբավար Ժիլբերտ Կարապետեանը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ` «Հայոց գրի պատմութիւնն ու գեղագրութեան արւեստը» խորագրով բանախօսական երեկոյ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alik
ԱԿՆԱՐԿ. անկարա–բաքու–թել աւիւ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ՈՒՐՒԱԳԻԾԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԻՐԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐԸ
Alik / 1 hour ago
ارمنستان و انگلیس سند همکاری دفاعی امضا کردند
Alik / 1 hour ago
Հայ Դատը կոչ է արել մերժել Թուրքիայի թեկնածուին՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում
Alik / 1 hour ago
Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի` Մեծարման երեկոյ նւիրւած բանաստեղծ Վարանդին
Alik / 1 hour ago
Related coverage
No related coverage from other sources yet.