Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը նոյեմբերի 6-ի յայտարարութեամբ կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամներին եւ կազմակերպութեան անդամ պետութիւններին մերժել Թուրքիայի առաջադրած Ֆերէյդուն Սինիրլի-օղլուի թեկնածութիւնը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում։ Խորհուրդը Սինիրլի-օղլուին մեղադրում է Հայոց Ցեղասպանութեան ժխտման եւ Թուրքիայի քաղաքական օրակարգի առաջմղման մէջ, յիշեցնելով 2020 թւականին ՄԱԿ-ում նրա ստորագրած նամակը, որով վիճարկւել է Հայոց Ցեղասպանութեան փաստը։ Յայտարարութիւնում անդրադարձ է կատարւում նաեւ հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ նրա գործունէութեանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պաշտօնանկ անելու հարցում ԵԱՀԿ-ի հնարաւոր աջակցութեան մասին արտայայտութիւններին։ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը գտնում է, որ Սինիրլի-օղլուի թեկնածութիւնն անհամատեղելի է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարից պահանջւող քաղաքական չէզոքութեան հետ եւ կոչ է արել աշխարհասփիւռ հայութեանը դիմել իրենց երկրների կառավարութիւններին նրա թեկնածութեան դէմ դիրքորոշում արտայայտելու համար։