ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված «Հայաստանը՝ տարածաշրջանային կապակցվածության և գլոբալ հաղորդակցությունների հանգույց» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՄԱՆ-ից: Իր խոսքում Դավիթ Կարապետյանն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատման արդյունքում ձևավորված նոր իրողություններին և տնտեսական հնարավորություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման տեսանկյունից։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծին, ինչպես նաև Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնմանը և տարածաշրջանային ու միջազգային տնտեսական գործընթացներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, PMCG ընկերության ավագ խորհրդական Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ-ում գործող Քուինսիի պատասխանատու պետական կառավարման ինստիտուտի Եվրասիայի ծրագրի հետազոտող Արտին Տեր-Սիմոնյանը։ Պանելային քննարկումից հետո ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ։ Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանում ձևավորված նոր իրողություններին և դրանց արդյունքում ստեղծված տնտեսական հնարավորություններին։ Ներկայացվել են նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված մանդատից բխող հիմնական խնդիրներն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դավիթ Կարապետյանը Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Քո կարիերան ազգային թիմում ընդմիշտ կմնա ֆուտբոլի պատմության մի մասը․ Ինֆանտինոն՝ Ռոնալդուի մասին
Shant News / 30 minutes ago

Աշնանային ծառատունկ՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգում
Shant News / 40 minutes ago

Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Shant News / 50 minutes ago

Ուկրաինայում հայտնել են, որ Աբու Դաբիում Կիևի պատվիրակությունը կգլխավորի Ումերովը
Shant News / 1 hour ago
Related coverage

Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը
24TV / 24News / 20 minutes ago

Վարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ
Aravot / 30 minutes ago

Հարցազրույց Վահագն Ալեքսանյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 35 minutes ago

Քաղաքական խոստումներ` տնտեսության հաշվին․ ինչո՞ւ է կրճատվում արտահանման աջակցությունը
Sputnik Armenia / 39 minutes ago