ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Սոցիալական ծախսերն ավելացնելու համար է կառավարությունը գումարներ վերաբաշխել բյուջեի մյուս ոլորտներից, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:Ինչպես հայտնել ենք, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ–ում ասաց, որ 2027 թվականի բյուջեով արտահանման աջակցության ֆինանսավորումը 2,1 միլիարդից կկրճատվի՝ հասնելով 1 միլիարդ դրամի։«Փոխանակ խթանելու տնտեսության արտահանման ներուժը՝ կառավարությունը նախապատվությունը տալիս է ընթացիկ սոցիալական ծախսերի ֆինանսավորմանը։ Սոցիալական և առողջապահական ոլորտներին հատկացվող գումարները միլիարդավոր դրամներով ավելացել են, քանի որ կառավարությունը կատարում է նախընտրական շրջանում տված իր քաղաքական խոստումները», - ասում է Անանյանը։Ըստ ՊԵԿ նախկին նախագահի` 2027 թվականի բյուջեով սոցիալական և առողջապահական ոլորտների ծախսերի միլիարդավոր դրամները պետք է ֆինանսավորվեն երկու աղբյուրից՝ հարկային եկամուտների ավելացման և բյուջեի ներքին վերաբաշխումների հաշվին։ Անանյանի խոսքով, սակայն, հարկային եկամուտների ավելի մեծ աճ պլանավորել հնարավոր չէ, քանի որ տնտեսությունը չունի այդքան եկամուտներ գեներացնելու ներուժ։ Հետևաբար, ըստ նրա,կառավարությունն ավելի հեշտ ճանապարհ է ընտրում՝ գումարները մի ծախսային հոդվածից տեղափոխել մյուսը։Նրա խոսքով` երբ ինչ–որ մեկը տնտեսական գնահատականներ է հնչեցնում, պետք է հաշվի առնել ոչ միայն նրա մասնագիտական պատրաստվածությունն ու տեղեկությունների արժանահավատությունը, այլև դրդապատճառները՝ նա հանդես է գալիս որպես տնտեսության կառավարի՞չ, թե՞ քաղաքական թիմի ներկայացուցիչ։«Այս դեպքում պատասխանատուն (Գևորգ Պապոյանը–խմբ.) խոսում է ոչ թե որպես տնտեսության կառավարիչ, այլ որպես քաղաքական թիմի անդամ, ուստի նրա խոսքը չի կարող բավարար չափով անկեղծ և արժանահավատ լինել։ Այդ պատճառով էլ ասում եմ, որ այս խոսույթը քաղաքական փաթեթավորում ունի»,– նշել է Անանյանը։ԵՄ–ի հետ ՀՀ առևտրի աճի վերաբերյալ կանխատեսումները սպեկուլյատիվ բնույթ ունեն. ԵՎԳՆրա խոսքով՝ արտահանման աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել մեկ տարվա ընթացքում։ Նույնիսկ եթե ԵՄ-ի հետ ձեռք բերվի երկամյա մաքսային արտոնյալ ռեժիմ կամ ԱՄԷ-ի հետ` առևտրային հարաբերությունների վերաբերյալ պայմանավորվածություններ, դրանց գործնական արդյունքները, ըստ Անանյանի, տեսանելի կլինեն միայն տարիներ անց։Տնտեսագետի գնահատմամբ՝ արտահանման աշխարհագրության փոփոխությունը միջնաժամկետ գործընթաց է և կարող է տևել 6-7 տարի։ Անանյանը նշում է, որ նույնիսկ պետական աննախադեպ աջակցության պայմաններում արտահանման դիվերսիֆիկացիան էական ու արդյունավետ արդյունք է տալիս միայն տարիներ անց։Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի որոշմամբ Հայաստանում դադարեցվել է «Արտադրանքի հավաստագրման և լաբորատոր փորձարկումների ծախսերի փոխհատուցման» ծրագիրը։ Այն ընդունվել էր նոր արտերկրյա շուկաներում հայկական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով՝ մասնակիորեն փոխհատուցելով հավաստագրման և լաբորատոր փորձարկումների համար կատարված ծախսերը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քաղաքական խոստումներ` տնտեսության հաշվին․ ինչո՞ւ է կրճատվում արտահանման աջակցությունը
Ըստ ՊԵԿ նախկին նախագահի` կառավարությունը գնահատել է հաջորդ տարվա արտահանման ծավալների կտրուկ նվազումը` հետևաբար արտահանման աջակցության համար նույնքան գումար նախատեսելը նպատակահարմար չեն համարել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Хуситы обвинили Саудовскую Аравию в ударах по рынку на юго-западе Йемена
Sputnik Armenia / 36 minutes ago

Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին
Sputnik Armenia / 42 minutes ago

Католикос Арам I обсудил с послом в Ливане внутриполитическую ситуацию в Армении
Sputnik Armenia / 46 minutes ago

Почему Пашинян распорядился создать группу по границе Армении и Ирана: ответ эксперта
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը
24TV / 24News / 11 minutes ago

Դավիթ Կարապետյանը Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին
Shant News / 13 minutes ago

Վարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ
Aravot / 21 minutes ago

Հարցազրույց Վահագն Ալեքսանյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 26 minutes ago