Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը կգլխավորի Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում Կիևի պատվիրակությունը։ Այս մասին ուկրաինական TSN գործակալությանը հայտնել է Վլադիմիր Զելենսկու հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը։ Նա հստակեցրել է, որ Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը կմասնակցի բանակցություններին, սակայն պատվիրակությունը չի գլխավորի։ Լիտվինը հավելել է, որ ուկրաինական պատվիրակության բոլոր անդամները պատրաստվում են բանակցություններին։ Ավելի վաղ CBS News-ը հրապարակել էր Բուդանովի հետ զրույցի կադրերը և հայտնել, որ հենց նա է գլխավորելու պատվիրակությունը։ Միևնույն ժամանակ, ուկրաինական պատվիրակության կազմի վերաբերյալ Զելենսկու հրամանագիրը դեռևս չի հրապարակվել։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ին՝ Աբու Դաբիում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։