Նոյեմբերի 5-ին լրացավ արդի հայ կոմպոզիտորական դպրոցի փայլուն դեմքերից մեկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի ծննդյան 75-ամյակը: Հոբելյարի հանդեպ երախտիքի եւ հայ երաժշտարվեստում վաստակի գնահատման մի արարողություն էր Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայացած համերգը, որը կառուցված էր այնպես, որ հնարավորինս ներկայացվեն նրա բազմաժանր, բազմաոճ, տարողունակ ստեղծագործության էջերը: Այն, ինչ հնչեց այդ երեկո, ընդամենը էջեր էին այն բազմահատորյակից, որ ստեղծել է կոմպոզիտորը՝ սկսած իր վաղ պատանեկան տարիներից: Բայց եւ չորս համույթների՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան), Երեւանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար եւ խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), Կոմիտասի անվ.պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախմբի (խմբավար՝ Գայանե Սահակյան) եւ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղ.ղեկավար եւ դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան) մասնակցությամբ համերգն իսկական խոնարհում էր նրան, ով իր երաժշտությունը ստեղծում է նուրբ նյարդով, երաժշտականորեն խորագետ, մտքով՝ իմաստուն, բազմախոս եւ բազմաշերտ… Հոգեւոր երգեր, միջնադարյան հեղինակների ստեղծագործությունների ճարտար մշակումներ, բանաստեղծական խոսքի նուրբ ընթերցմամբ խմբերգեր, ժողովրդական երգերի հենքով կառուցված բազմաձայնումներ, վերջում՝ հենց իր՝ Երվանդ Երկանյանի խոսքերով գրված «Հույս Հայաստանին», որ հիմներգի խորհուրդ եւ զորություն ունի… Համերգին հոբելյարին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի անունից կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանն ընծայեց «Կոմիտաս վարդապետ» հուշամեդալը՝ հայ երաժշտական արվեստում իր նշանակալից վաստակի, նաեւ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ղեկավարելու տարիներին (1987-1994 թ.թ.) բեղուն գործունեության համար: «Տաղարան» համույթը կատարեց Ե. Երկանյանի ստեղծագործությունները կոմպոզիտորի հոբելյանական համերգին Ինձ համար պատիվ է խոսք գրելու մաեստրո Երվանդ Երկանյանի հոբելյանի առթիվ: Ես երաժշտագետ չեմ, այլ մի համեստ ունկդիր իր արվեստի, եւ այդ ունկնդրումներին համընթաց բանաստեղծական տողեր են ծնվել՝ խոհական, քնարական, աշխարհաքննության խորքայնությամբ եւ սեփական հոգեքննության շեշտադրումներով, ոնց իր երաժշտությունն է հուշել միտքս, տողս, հանգաչափս: Սա այն կախարդանքն է, որով երաժշտությունն ի զորու է ծնունդ տալու բանաստեղծական քերթվածքի, ու նաեւ նույն հմայչությամբ խոսքի զորությամբ մեղեդիներ են ծնվում: «Կոմիտաս» երգչախումբը՝ Ե. Երկանյանի հոբելյանական համերգին Ձեւի եւ բովանդակության անկապտելի միասնության օրինակներ են Ե. Երկանյանի ստեղծագործությունները: Նրա համոզմամբ, մտավորականի գլխավոր խնդիրը հասարակության զարգացմանը միտված գաղափարները բարձր պահելն է եւ հետեւելը, որ հասարակությունն առաջ շարժվի՝ հետեւելով այդ իդեալներին: Երեւանի պետական կամերային երգչախումբը՝ Ե. Երկանյանի հոբելյանական համերգին Համառոտ ներկայացնեմ մի քանի գործեր, որոնցից առանձնակի տպավորված՝ բանաստեղծական տողեր ունեմ: Զգացմունքի խտացման, երազի եւ իրականության բախման, ապրեցնող միֆով ոգեշնչվելու, պատրանքի ուժով արարելու, միստիկ ցնորքին եւ կյանքից առավել իրական մտածման զորությանն ապավինելու մասին է Ե. Երկանյանի «Միստերիան»՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար: Հոգու լարվածության զորությունն ունի այս երկը: Ո՜հ ապրեցնող պատրանք, ո՜հ ոգու միֆական պատսպարան… Սա այն միստիկն է, որ առավել շոշափելի ու ցանկալի է, քան իրականությունը. սա փախուստ չէ՛ իրականությունից, այլ իրականությունը կատարելության հասցնելու անիրական լարմամբ ճիգ: «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ Ե. Երկանյանի հոբելյանական համերգին « Կարողություն տուր դիմանալու Աստղային տարվա տեւողությամբ` Սպասումից երկար չընկճվելու, Եվ անհնարինը համառ ցանկալ…»: Իսկ ահա «Քրոնիկոնում», որ գրել է Կարլ Գուստավ Յունգի երկերի ուսումնասիրության արդյունքում, հեղինակը քնարա-հուզական մեղեդայնությունից անցումներ կատարելով դեպի ձայնային ներքին խզվածքներ, դրվագ առ դրվագ հաղորդելով հոգեվերլուծության իր հեղինակային պատկերացումները, երկը դարձրել է ամբողջական դրամատիկ պատմություն՝ այն ընկալելու եւ մեկնելու համար ազատ տարածքներով: Չարենցյան տողի զորությանը համահավասար երաժշտական մարմնավորումն է «Նավզիկեն», որը Ե. Երկանյանի ստեղծած գոհարեղեն երկերից մեկն է: Չքնաղ հնչողությամբ եւ կոմպոզիցիոն անթերի, հնարանքով այս փոքր ծավալի երաժշտական երկն իր խորքայնությամբ, զգացմունքի եւ մտքի միահյուս պարփակումով կարող է մրցել շատ ու շատ մեծածավալ ստեղծագործությունների հետ: Երկանյանի VI սիմֆոնիան Հայոց պատմության համահավաք պատկերն է՝ արվեստագետի խորազգաց մեկնությամբ՝ հեղինակի արվեստին բնորոշ քնարա-էպիկական ձեռագրով, երաժշտական լեզվի դիպուկ գործածմամբ, մեղեդային ճշգրիտ բնութագրումներով, հայկականության անշփոթելի դրոշմով, հուզականորեն զուսպ ու խորն, երբեմն էլ՝ ափեափ լեցուն խոկմամբ, պատմության խորիմացությամբ, ժամանակների հստակ գնահատմամբ, առանց ավելորդաբանությունների, ազդեցիկ եւ իրենում ապագայի լույսը պարունակող… Հայոց էպոսի նախերգային «Դառնանք, զօղորմին տանք»-ները միջնադարյան եւ ավելի հին աղբյուրներից առնված ազգային խորագիտության եւ կենսափիլիսոփայության վավերագրումներ են, եւ Երկանյանն իր 7-րդ սիմֆոնիայով, հեղինակային ձեռագրի ճանաչելիությամբ, գեղարվեստական արդի երաժշտամտածողությամբ այդ վիպերգական վավերագրման նոր շնչավորողն է դառնում: Մեծակտավ ստեղծագործության պատմական ատաղձն օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած պայքարն է: Վաղ միջնադարյան բանավոր աղբյուրներից մեր օրերը հասած երաժշտական անմշակ նյութը նրա կողմից դառնում է հերոսական-դրամատիկ-բարձրաշունչ-ոգեխորով-ահագնահունչ, անհնազանդության ու պայքարի հնչմամբ մի հզոր գործ: Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանն արժանացավ «Կոմիտաս վարդապետ» հուշամեդալի «Իրիկնային ղողանջը» Հրաչյա Հովհաննիսյանի խոսքերով գրված քնարա-էպիկա-դրամատիկ վոկալ շարք է, որի երկու մասերը հոբելյանական համերգին հնչեցին Հասմիկ Հարությունյանի բլուլի մենակատարմամբ, մի մասն էլ՝ Իրինա Զաքյանի երգեցողությամբ: Իր ծնողաց հիշատակին ձոնված «Տեսիլքը» ներհուն-անձնական է, դրամատիկ սպասմամբ, խաբկանքի հրճվանքի իղձով, տեսիլքի մեջ իրականության փնտրումով: Այն տեսիլքն է սիրելի մարդկանց կենդանի ներկայության, եւ խոստովանեմ, ես էլ այն ունկնդրելիս, ապրել եմ տեսիլքն ու խաբկանքը իմ կորուստների շոշափելի ներկայության: Այն, ինչը ներկայացրեցի մի հոդվածի սահմաններում, մի փոքր մասն է Երվանդ Երկանյանի ծավալուն ստեղծագործության. մտադրությունս էր զուտ պատկերացում տալու այն բազմազանության ու խորքայնության մասին, որոնք հատուկ են նրա գործերին: ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գլխավոր լուսանկարում՝ Սեդրակ եւ Երվանդ Երկանյան եղբայրները The post «Ցանեք հույս բոլորեքյան». կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի ծննդյան 75-ամյա հոբելյանն է appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ցանեք հույս բոլորեքյան». կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի ծննդյան 75-ամյա հոբելյանն է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին
1in.am / 54 minutes ago

Հայկական «Դլե յամանն» ու ռուսական ժողովրդական երգը՝ Զառայի նոր ստեղծագործությունում
Alpha News / 1 hour ago

Երկու խաղողի կորիզ՝ հազարամյակների պատմություն․ Գետահովիտ-2-ի բացառիկ գտածոները
Sputnik Armenia / 2 hours ago

Победил служитель Московской духовной академии: итоги конкурса по арменоведению
Sputnik Armenia / 3 hours ago



