Գերմանական taz-ի թղթակից Աննա Ֆլյորխինգերը (Anna Flörchinger) թերթի հոկտեմբերի 29-ի համարում անդրադառնում է Երեւանում հոկտեմբերի 18-30-ին գումարված ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովին եւ հոդվածի նյութ դարձնում համաժողովից առաջ ՀՀ կառավարության՝ Ամուլսարի վիճահարույց ոսկու հանքի անակնկալ բացման դեմ բնապահպան ակտիվիստների պայքարին: Համաժողովի անցկացման վայրում՝ մարզահամալիրի դիմաց 6 կին խաղաղ ժպիտով, «Դադարեցրե՛ք Ամուլսարի արդյունահանումը», «Դադարեցրե՛ք մեր ջուրը թունավորելը» ցուցանակներով իրենց բողոքն են հայտնում Ամուլսարի ոսկու հանքի բացման դեմ, գրում է taz-ի թղթակիցը: Իսպանիայից ժամանած համաժողովի մասնակիցը մոտենում է նրանց՝ ավելին իմանալու նպատակով: Ոստիկանությունը հեռվից հետեւում է կանանց, այս անգամ չեն միջամտում, ինչպես երկու օր առաջ էին արել, նկատել է տսլիս է գերմանական թերթի թղթակիցը: Հոդվածագիրը նկարագրում է Ամուլսարի ոսկու հանքը եւ ընդգծում, թե դրա շահագործումը Հայաստանի հարավ արեւելքում տարիներ շարունակ բուռն քննարկումների առարկա է եղել: Շինարարությունը սկսվել է 2016-ին, հանրահայտ հանգստավայր Ջերմուկին մերձակա տարածքում է, բնապահպան ակտիվիստները բազմիցս կասեցրել են հանքի բացումը, վերջինը՝ 2018-ին: Արցախյան 2020-ին բռնկված պատերազմը դադարեցրել է բնապահպանների՝ տարածքի շրջափակումը: Նրանցից շատերը՝ ուժեղ երիտասարդներ մերձակա լեռներում հերթապահում էին, որ հանքը չբացվի, իսկ պատերազմը նաեւ նրանց է ռազմաճակատ զորակոչել, շատերը չեն վերադարձել, «Հայկական անտառներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանի խոսքն է փոխանցում taz-ի թղթակիցը: Վարդանյանը Ջերմուկից է, բնապահպան իրավաբան է, ոսկու հանքի կառուցման դեմ պայքարում է 2006 թվականից ի վեր, երբ առողջարանային հայրենի քաղաքից 13 կիլոմետր հեռու սկսվել են առաջին պեղումները: Բնապահպանները երկյուղում են, թե ոսկու լվացման ընթացքում ջրային հոսքերը կթափվեն գետերի մեջ, այնուհետ կհայտնվեն Սեւանա լճում, որը Կովկասում ամենամեծ քաղցրահամ ավազանն է: taz-ը գրում է, թե հանքը շահագործելու ցանկություն ունեցող ընկերությունը դատական հայցերով է պայքարում իրենց քննադատողների դեմ: Նազելի Վարդանյանը կասկածում է, թե Ջերմուկի հանքը կարող է բավարար ոսկի տալ: Հետազոտությունների վերջնական արդյունքը չկա, եւ Վարդանյանը մտավախություն ունի, թե հանքի համար պատասխանատու «Լիդիան Արմենիա» ընկերությունն իրականում այլ հանածոներ է մտադիր արդյունահանել՝ օրինակ՝ ուրան: «Լիդիան Արմենիայի» մայր ընկերությունը՝ «Լիդիանը» գրանցված է բրիտանական Ջերսիի «հարկային դրախտում» եւ հարցումներն անպատասխան է թողնում: taz-ի թղթակիցը ներկայացնում է նաեւ տնտեսագիտության պրոֆեսոր, հանքարդյունաբերության փորձագետ Սուրեն Պարսյանի կարծիքը, որ Վարդանյանի տեսակետից տարբեր է: Ըստ Պարսյանի, Հայաստանի տնտեսությունը Ամուլսարի ոսկու հանքից կարող է օգուտ քաղել: Պարսյանը կանխատեսում է տարեկան 930 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ, ինչը Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 1,5 տոկոսով կբարձրացնի: Փորձագետի կարծիքով, Ամուլսարի հանքի շահագործումը կստեղծի նաեւ աշխատատեղ՝ տեղում 900-ը եւ հարակից՝մոտ 3600-ը: Պարսյանը պնդում է, թե ոսկու գինը համաշխարհային մակարդակում կայուն է, ուստի տնտեսական ներուժն առկա է: Սակայն, ինչպես նշում է գերմանական թերթի հոդվածագիրը, Պարսյանը չի կարող գնահատել, թե արդյոք «Լիդիան Արմենիա» ընկերությունը կհետեւի շրջակա միջավայրը պահպանելու միջազգային չափանիշներին: taz-ի թղթակից Աննա Ֆլյորխինգերը նկատել է տալիս, որ հոկտեմբերի սկզբին՝ շրջակա միջավայրի պահպանության համաժողովից մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանքը բացելու լուրը եղել է անսպասելի: ՀՀ կառավարությունը 2025-ից ի վեր «Լիդիան Արմենիայի» 12,5 տոկոս բաժնեմաս ունի: Ըստ հայկական ԶԼՄ-ների, կառավարությունը նախկինում բանկերից ֆինանասավորման փաթեթներով ապահովել է, որ ընկերությունը կարողանա շարունակել հանքում գործունեությունը: taz-ի հոդվածագիրը նշում է Նազելի Վարդանյանի այն դիտարկումը, թե կան քաղաքական գործիչներ, որ նախկինում դեմ էին հանքի շահագործմանը, այժմ փոխել են իրենց կարծիքը, նրանց մեջ՝ կին քաղաքական գործիչ էլ կա, որ նույնիսկ էլեկտրոնային նամակին չի պատասխանում: Բնապահպան ակտիվիստների դեմ դատական՝ ծախսատար հայցերով հայկական «Լիսդիան Արմենիա» ընկերությունը ենթադրաբար ուզում է լռեցնել քննադատությունը: Ոսկու հանքի շահագործման դեմ արտահայտվող իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի դեմ էլ նման գործընթացով են պայքարում, վերջինս էլ իր ՀԿ-ով դատարանում է՝ ՀՀ կառավարության դեմ, գրում է գերմանական taz-ը՝ Ամուլսարի բնապահպանական խնդրին միջազգային ուշադրություն հրավիրելով: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Լուսանկարը՝ taz- ի The post Ամուլսարի բնապահպանական խնդիրը՝ taz-ի հայացքով appeared first on Ազգ .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Ամուլսարի բնապահպանական խնդիրը՝ taz-ի հայացքով

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

Ֆիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունը
168 Jham / 21 minutes ago

Փաշինյանը մոռացե՞լ է նախկին սպառնալիքները #abcmedia #պատասխան_ապտակ
ABC Media / 31 minutes ago

ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք
168 Jham / 32 minutes ago

Գերմանիան հեշտացնում է թուրք գործարարների՝ վիզա ստանալու գործընթացը
168 Jham / 49 minutes ago



