Կադր ֆիլմից Ֆրանսգերմանական arte հեռուստաալիքը նոյեմբերի 11 ին (1 անց 25-ին՝ տեղական ժամանակով) եթեր է սփռելու «Լեռնային Ղարաբաղ. Ուժային պայքար Հարավային Կովկասում» վերնագրով 2026-ին գերմանական NDR-ի պատրաստած հեռուստաֆիլմը, որի ռեժիսորը Լուկա Ֆոգելն է(Luca Vogel): arte-ի կայքում ֆիլմին կից կարդում ենք՝ « ԼՂ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության՝ տարիներ շարունակ եռացող գոտի է, որի տարածքը երկար ժամանակ հիմնականում բնակեցված էր հայերով: 2023-ին Ադրբեջանը ԼՂ-ն վերագրավեց՝ ավելի քան 100 000 հայի փախուստի մատնելով: Վիճարկվող սահմանային հարցերը եւ փախստականների վերադարձի իրավունքը մնում են չլուծված: 2025-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց խաղաղություն կնքելու մասին, սակայն երկու կողմն է վերազինվում է: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը վերահսկողություն էր ձեռք բերել ԼՂ-ի եւ հարակից տարածքների նկատմամբ, 100 հազարավոր ադրբեջանցիներ փախուստի դիմեցին կամ վտարվեցին: 1994-ի հրադադարը վերջ դրեց մարտական գործողություններին, բայց հակամարտությունը շարունակվեց: 30 տարի հետո ուժերի հավասարակշռությունը փոխվեց, նավթագազային արտահանմամբ հարստացած Ադրբեջանը զանգվածաբար վերազինվեց, ռազմական ճանապարհով վերանվաճեց ԼՂ-ն: Սակայն նույնիսկ Ադրբեջանի հաղթանակից հետո հակամարտությունը չի ավարտվել: Տարածաշրջանն ավելի ու ավելի է դառնում աշխարհաքաղաքական խաղադաշտ: Թուրքիան հզոր թիկունք է Ադրբեջանին, ԵՄ-ն նրանից ստացվող էներգիայի կարիքն ունի, ՌԴ-ն կորցնում է ազդեցությունը, իսկ ԱՄՆ-ն Հարավային Կովկասի քարտեզը վերաձեւավորելու նպատակն ունի: Թրամփի միջնորդած խաղաղության համաձայնագիրը մնում է չստորագրված, տարածաշրջանում աճում է անվստահությունը»: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ The post «Նույնիսկ Ադրբեջանի հաղթանակից հետո ԼՂ հակամարտությունը չի ավարտվել» appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Նույնիսկ Ադրբեջանի հաղթանակից հետո ԼՂ հակամարտությունը չի ավարտվել»
Ֆրանսգերմանական arte հեռուստաալիքը նոյեմբերի 11 ին (1 անց 25-ին՝ տեղական ժամանակով) եթեր է սփռելու «Լեռնային Ղարաբաղ. Ուժային պայքար Հարավային Կովկասում»…

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

Պուտինին շնորհավորում են, իսկ Ալիևը պղծում է Արցախի սրբավայրերը
Noyan Tapan TV / 34 minutes ago

Արցախցիների վերադարձի իրավունքն ու չկատարված պարտավորությունները. Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի նախաձեռնությունը՝ նոյեմբերի 9-ին
Alpha News / 6 hours ago

Պարտության անատոմիան․ Բաքուն գրում է հաղթանակի պատմությունը․ ի՞նչ է սովորում Հայաստանը
1in.am / 6 hours ago

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն
24TV / 24News / 7 hours ago



