«Նոյեմբերի 9-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցի կապակցությամբ, Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Նույն օրը պաշտոնական նամակներ կհանձնվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման կողմերից երկուսին՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Նամակների հիմնական ուղերձը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած, սակայն մինչ օրս չկատարված պարտավորությունների, ինչպես նաև արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցի ապահովումն է։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հրավիրում ենք բոլորիդ միանալու մեզ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին և բարձրաձայնելու մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերը։ Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10։00-ին։ Հավաքի վայրը՝ Եռաբլուր զինվորական պանթեոն»։ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ –00—ՅՄ The post Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն appeared first on 24News .