Մասիսում ղեկավարի պաշտոնում առաջադրված Դավիթ Համբարձումյանը տեսաուղերձ է հղել․ «Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Այս տարիների ընթացքում մենք միասին շենացրել ենք Մասիս համայնքը, կառուցել, նորոգել և բարելավել ենք ինչպես Մասիս քաղաքի, այնպես էլ համայնքի բնակավայրերի կենսամակարդակը։ Զարգացրել ենք այնպիսի ուղղություններ, որոնք առաջին հայացքից անհնար էին թվում, նախաձեռնել և իրականացրել ենք բազմաթիվ խոշոր նախագծեր։ Կառուցել ենք մանկապարտեզներ, այգիներ, ՏՏ կենտրոններ, բնակչության առողջ զարգացմանն ուղղված ժամանցի վայրեր։ Բազմաթիվ նախագծեր հենց այս պահին դեռ ընթացքի մեջ են, իսկ շատ ծրագրեր պլանավորված են, որոնք պետք է դեռ իրականություն դարձնենք։ Կատարված աշխատանքի թվարկումով չեմ ծանրաբեռնի, քանի որ քարոզարշավի ընթացքում հանդիպելու եմ յուրաքանչյուրիդ հետ, և քննարկելու շատ բան ունենք։ Բայց եկեք արձանագրենք, որ այսօր Մասիս համայնքում իրականացվել են լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ. ասֆալտապատվել են բազմաթիվ ճանապարհներ, իսկ մնացած ճանապարհներն էլ ընթացքի մեջ են կամ պլանավորվածների ցանկում։ Իրականացրել ենք ահռելի ծավալի գազաֆիկացման, ոռոգման և խմելու ջրի ցանցի անցկացման, լուսավորության աշխատանքներ, ահռելի ծավալի վերանորոգման և շինարարական աշխատանքներ։ Սիրելի՛ բնակիչներ, համայնքի ղեկավարի աշխատանքը բարդ, պատասխանատու և ծանրաբեռնված աշխատանք է, որն ուղղված է հենց ձեզ, և այդ աշխատանքի գնահատականը հենց դուք եք տալիս։ Ես երկար եմ մտածել այս որոշումը կայացնելուց առաջ և հիմա ձեզ տեղեկացնում եմ, որ առաջադրվելու եմ Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու։ Ես չեմ կարող կիսատ թողնել այն ամենն, ինչ ստեղծել ենք միասին, չեմ կարող չկառուցել իմ հարազատ համայնքի համար այն, ինչ պլանավորում ենք ստեղծել ապագայում։ Կատարված աշխատանքներից բացի՝ ես կարևորում եմ այն միասնականությունն ու համերաշխությունը, որը տարիներ շարունակ ունենք Մասիսում։ Մեզ հաջողվել է այնպես անել, որ քաղաքական տարաձայնությունները չեն խաթարել մեր համայնքի համերաշխությունը, հետևաբար այս ընտրապայքարը ևս չի դառնալու բաժան-բաժան լինելու, մարդկանց իրար հակադրելու պատճառ։ Իմ մեծագույն նպատակն է շենացնել Մասիս համայնքը, քաղաքն ու գյուղերը, ապահովել ապրելու և զարգանալու համար արժանավայել պայմաններ, բարելավել այն, ինչ կա, և ստեղծել այն, ինչ պետք է լինի։ Վստահ եղեք, անելու ենք, ինչպես արել ենք այս ամբողջ ընթացքում։ Շարունակելու ենք կառուցել…»։ —00—ՍՊ The post Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ցուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
24TV / 24News / 19 minutes ago

Վրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի
24TV / 24News / 31 minutes ago

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը
24TV / 24News / 33 minutes ago

Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRW
24TV / 24News / 37 minutes ago
Related coverage

«Երբ այս ամենը ավարտվի, բոլորս կարող ենք գնալ, հոգեբան կամ հոգեբույժ աշխատել, որովհետեւ ինչր կատարվում է հիմա քաղաքագիտական առումով շիզոֆրենիա է». Արման Աբովյանի կոշտ խոսքը իշխանություններին
Aravot / 21 minutes ago

Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին
168 Jham / 24 minutes ago

Հնդկաստանը 1000 կառավարվող հրթիռ կմատակարարի Հայաստանին
Sputnik Armenia / 24 minutes ago

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար
Public Television of Armenia — 1Lurer / 26 minutes ago