Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինն ահազանգում է, որ ադրբեջանցի փաստաբանին օգոստոսից չեն թույլատրում տեսակցել ամուսնուն, իսկ իր նամակներին չեն արձագանքում ոչ Ադրբեջանի օմբուդսմենը, ոչ էլ Հայաստանի իշխանությունները: «Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը։ Օգոստոսի 17-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած մեր հանդիպումից հետո մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ մեր գրավոր հարցումը...