Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է, սակայն գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում Բաքուն չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, երեկ MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի նախագահն էլ ինձ հետ խոսակցություններում ասել է, որ իրենք ընդունում են՝ դա մեր ներքին գործն է, իրենք այդ հարցը չեն բարձրացնում մեր առաջ, բայց նաև ասում են՝ սահմանադրական այս կարգավորումների...