Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական տարաձայնությունները շարունակվում են։ Ադրբեջանական 55 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ պահանջելով ապահովել Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։ Ինչպես հաղորդում է OC Media-ն, նոյեմբերի 2-ին կազմակերպությունների ներկայացուցիչները նամակը փոխանցել են Բաքվում Իրանի դեսպանատուն, սակայն հաջորդ օրը դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարել է, թե այն պաշտոնապես...