2010 թվականից հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում մեկնարկած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված Տավուշի մարզի Գետահովիտ-1 և Գետահովիտ-2 քարայրներից երկրորդն առանձնացել է իր հարուստ հնագիտական ներուժով։Հնէաբանի խոսքով, քարայրի մյուս ուշագրավ գտածոներից են նույն ժամանակաշրջանի շերտերից հայտնաբերված ընտելացված ձիու հնարավոր մնացորդները, գետաքարի վրա մարդու դեմք պատկերելու փորձը, ինչպես նաև մոտ 20–25 հազար տարվա հնության ոսկրե նիզակի ծայրակալը, որի վրա պահպանվել են նույնիսկ ամրացման կապիչների հետքերը։ Վերջինս ներկայացված է Իջևանի գինու և կոնյակի գործարանի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունում։Հուշարձանի բացառիկ արժեքն են նաև լավ պահպանված հնագիտական շերտերը, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրելու հնագույն մարդու կենսակերպը։Մանրամասները՝ տեսանյութում։