ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Տղամարդը սպանդ է իրականացրել Թուրքիայի Աֆյոնքարահիսար քաղաքում։ Նախնական տվյալներով՝ ութ մարդ է սպանվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։Նշվում է, որ կարմիր ավտոմեքենայով տեղաշարժվող և օդաճնշիչ հրացանով զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց և ճանապարհով անցնող մեքենաների ուղղությամբ՝ Այազինի, Քըյըր և Յուքարըթանդըր գյուղերի շրջանում։Այազինիում իրավապահները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով երեք դի, ևս երեքը՝ Քըյըրում։Յուքարըթանդըր գյուղում հայտնաբերվել են երեք վիրավոր կանայք։ Նրանցից երկուսը հետագայում մահացել են հիվանդանոցում, իսկ երրորդի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս պահին զոհերի թիվը հասել է ութի։Ոստիկանությունը նաև պարզում է՝ արդյոք հարձակումների այս շարքի հետ կապ ունի ևս մեկ դեպք․ բուն Աֆյոնքարահիսարում ավտոմեքենայում հայտնաբերել են գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած կնոջ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։Տղամարդը փախել է դեպի հարևան Քյոթահիա նահանգ։ Իրավապահները պարզել են նրա ինքնությունը։ Քիչ անց կասկածյալը ձերբակալվել է Էսքիշեհիրում։Իրականացվում է հետաքննություն, պարզվում են միջադեպի հանգամանքներն ու հարձակվողի դրդապատճառները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիայում զինված տղամարդը գնդակահարել է 8 մարդու
Իրականացվում է հետաքննություն, պարզվում են միջադեպի հանգամանքներն ու հարձակման դրդապատճառները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Госдеп опроверг сообщение о возможном уходе Рубио с поста госсекретаря США
Sputnik Armenia / 1 hour ago

Երկու խաղողի կորիզ՝ հազարամյակների պատմություն․ Գետահովիտ-2-ի բացառիկ գտածոները
Sputnik Armenia / 1 hour ago

В Турции мужчина расстрелял восемь человек – подробности инцидента
Sputnik Armenia / 1 hour ago

Պետք է պատրաստ լինեն գործել արտակարգ պայմաններում. Բադալյանը` ընդդիմության միավորման մասին
Sputnik Armenia / 1 hour ago
Related coverage

Փաշինյանը մոռացե՞լ է նախկին սպառնալիքները #abcmedia #պատասխան_ապտակ
ABC Media / 16 minutes ago

ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք
168 Jham / 16 minutes ago

Ամուլսարի բնապահպանական խնդիրը՝ taz-ի հայացքով
Azg / 33 minutes ago

Գերմանիան հեշտացնում է թուրք գործարարների՝ վիզա ստանալու գործընթացը
168 Jham / 34 minutes ago