6 տարի առաջ այս օրը՝ 2020-ի նոյեմբերի 6-ին, քեզնից լուր չունեինք: Դու նետվել էիր քո սիրելի քաղաքը՝ Շուշին փրկելու՝ քաջ գիտակցելով, որ կենաց եւ մահու պայքարում կարեւորը հայոց վերջնական հաղթանակն է… Քո ջոկատը հաղթեց, Ֆանտաստի՛կս, կործանեց իր դիմաց ելած օտար հրոսակներին, դու հաղթեցիր, Ֆանտաստի՛կս, Ստեփանակերտի հիվանդանոցում հաջորդ օրն առավոտյան դեպի երկինք սլացար՝ բոլոր ուժերդ՝ սերդ, սիրտդ Արցախին, պաքարին, հայ ժողովրդին նվիրելով… Ավա՜ղ, պարտվեցինք մենք, որ տանը նստած՝ իրական լրահոսին անհաղորդ, աղոթում էինք քո եւ Արցախում կռվող մյուս զինվորների համար: Ծանր բան է պարտությունը, գլխահակ ես, թույլ ես, մրսում ես… Վեցերորդ աշունն է հայոց աշխարհում գույն գույնի վրա դիզում, բայց սեւը շատ է՝ մայրերն ուրիշ գույն ե՞րբ են հագնում, երբ իրենց ոսկին Եռաբլուրում է: Դու մեր ներսում՝ փնտրում ենք քեզ, որ Արցախից ճշգրիտ լուրերը քեզնից ստանանք՝ նուռն ու թուզը դեռ ճաքո՞ւմ են ծառերի վրա, քամին հայոց հին երգերը չի՞ մոռանում: Արդեն 6 տարի է, նոյեմբերին արեւը քո երկարած ձեռքն է դառնում, որ գգվում է մեր սառած ուսերին ու հալեցնում ամեն տարվա հետ քարանալու պատրաստ կասկածի սառնամանիքը, թե այս անգամ գուցե ներկա ես լինելու տարեդարձիդ: 2020-ի նոյեմբերի 12-ին՝ 24- ամյակիդ քո շիրմահողը Եռաբլուրում դեռ նոր էր գգվել քեզ, եւ մենք օդապարիկներ ուղարկեցինք երկինք՝ հույսով եւ խոստմամբ, թե Արցախը այդուհանդերձ չի հանձնվելու: Մեր տանը դեռ չէին մարել քո խրոխտ՝ պայքարի պար դոփող ոտնաձայները նոյեմբերի 1-ից ի վեր, եւ դիմադրությունը դեռ նահանջ բառը չէր արտոնում: Ես քո ոտնաձայնը դեռ լսում եմ՝ տիեզերքից եկող զանգերի ղողանջի հետ: Նոյեմբերի 12-ին քո 30-ամյակն է, շատ եմ հավատում, որ նոյեմբերի 7-ին, ժամը 12-ին սուրբ Աննայում տրվելիք պատարագով դու երկնային քո հեռուներից ցած ես իջնելու, ու Տիրոջ կամքով մնալու ես ոտնաչափ դարձած մեր երկրի վրա: Դեռ դանակ են սրում, սահման են կտրում, գիտե՞ս: Հիմա՛ արի, հետո ուշ չլինի… դու գաս, մենք չլինենք: Գեւորգ ջան, արի՛, ես հավատում եմ քո երկրորդ գալստյանը, քո զորեղ բազկին: Միայն ես չէ, մեր երկիրն է սպասում… Քո առջեւ անսահման խոնարհումով՝ մորաքույրդ՝ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ The post Ի հուշ. Դու՝ մեր ներսում, փնտրում ենք քեզ appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ի հուշ. Դու՝ մեր ներսում, փնտրում ենք քեզ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Related coverage

Պուտինին շնորհավորում են, իսկ Ալիևը պղծում է Արցախի սրբավայրերը
Noyan Tapan TV / 1 hour ago

Արցախցիների վերադարձի իրավունքն ու չկատարված պարտավորությունները. Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի նախաձեռնությունը՝ նոյեմբերի 9-ին
Alpha News / 6 hours ago

Պարտության անատոմիան․ Բաքուն գրում է հաղթանակի պատմությունը․ ի՞նչ է սովորում Հայաստանը
1in.am / 7 hours ago

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն
24TV / 24News / 7 hours ago



