Եթե չհենվենք «իրական Հայաստանի» տեսլականի վրա, երկրի գոյությունը հարցականի տակ կդրվի։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ արդյոք նա կիսում է Ալիևի այն տեսակետը, որ Բաքվում գերության մեջ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն «ահաբեկիչներ են», և եթե ոչ, ապա ի՞նչ հակափաստարկներ են ներկայացվել միջազգային հանրությանը, Փաշինյանն ուղիղ պատասխան չհնչեցրեց։ «Մի շրջան խոսում էին 300 հազար ադրբեջանցիների մասին։ Ընդդիմությունը թող պատասխանի՝ որտե՞ղ են այդ 300 հազարը, որոնք, իբր ճամպրուկները հավաքած, գալիս են Հայաստան»,- ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով նոր սահմանադրության ընդունմանը՝ նա շեշտեց՝ իրենք ուզում են, որ հայ ժողովուրդն իր պատմության մեջ առաջին անգամ ինքն ընտրի իր սահմանադրությունը։ «Ընդդիմությունը խոսում է «ալիևյան սահմանադրության» մասին։ Նրանց նպատակը պետությունը նսեմացնելն է, ինքնիշխան իրավունքը նսեմացնելը, որպեսզի Հայաստանում պետություն չլինի»,- ասաց Փաշինյանը։ Նա շեշտեց՝ եթե ՀՀ ժողովուրդն իրենց փաստարկներն արդարացված և ծանրակշիռ համարի, խնդիրը կլուծվի, և նոր սահմանադրությունը կընդունվի, եթե չհամարի՝ չի լուծվի։ «Բայց ես., որպես վարչապետ, խիստ կարևոր եմ համարում, որ ժողովրդին առաջարկվի հստակ ռազմավարական պատկերացում, թե ինչ և ինչու ենք մենք անում։ Եթե չհենվենք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ գոյությունը կասկածի տակ կհայտնվի»,- ասաց Փաշինյանը։ The post Եթե չհենվենք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ գոյությունը կասկածի տակ կհայտնվի. Փաշինյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եթե չհենվենք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ գոյությունը կասկածի տակ կհայտնվի. Փաշինյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Իրանական մամուլը լայնորեն տարածել է Հայաստանի վարչապետին ուղղված Իրանի նախկին արտգործնախարար, Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալիաքբար Վելայաթիի խոսքը
Azg / 42 minutes ago

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ
Azg / 1 hour ago

«Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ». Իրանի առաջնորդի խորհրդականի նախազգուշացումները՝ Փաշինյանին
Azg / 2 hours ago

ՀՀ ժողովուրդը ոնց որոշի՝ այդպես էլ կլինի. Փաշինյանը՝ հնարավոր իշխանափոխության մասին
Azg / 3 hours ago
Related coverage

Զախարովա․ Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հեռանկարներ չկան
24TV / 24News / 8 minutes ago

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ԱՅԼԵՎՍ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ․ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
168 Jham / 9 minutes ago

Մոլորեցնում է սեփական ժողովրդին. Զախարովան ոչ գործընկերային է գնահատել պաշտոնական Երեւանի պահվածքը
Pastinfo / 13 minutes ago

«Շողակաթը դուք փակեցիք»․ Տիգրան Հակոբյանի հայտարարությունը
Aravot / 13 minutes ago