Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հեռանկարներ չի տեսնում։ Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորության վերաբերյալ մեկնաբանելով՝ Զախարովան նշել է, որ արևմտյան երկրները փորձում են ներթափանցել տարածաշրջան՝ իրենց ռազմական շինարարության և կառավարման չափանիշները ներդնելու նպատակով։ Նրա խոսքով՝ այդ երկրները չեն կարող և մտադիր էլ չեն ապահովել տարածաշրջանի կայունությունը։ Զախարովան ընդգծել է, որ Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանը կազմակերպությունում ուժով չի պահվում և իրավունք ունի կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն դուրս գալ կառույցից՝ կարգավորելով առկա պարտավորությունները։ —00—ՍՊ The post Զախարովա․ Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հեռանկարներ չկան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զախարովա․ Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հեռանկարներ չկան

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ
24TV / 24News / 26 minutes ago

Հայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջ
24TV / 24News / 36 minutes ago

Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը
24TV / 24News / 41 minutes ago

Պետք է կենտրոնանալ պայքարի վրա, ոչ թե միջճամբարային անհասկանալի գզվռտոցներ նախաձեռնել
24TV / 24News / 47 minutes ago
Related coverage

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ԱՅԼԵՎՍ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ․ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
168 Jham / 15 minutes ago

Մոլորեցնում է սեփական ժողովրդին. Զախարովան ոչ գործընկերային է գնահատել պաշտոնական Երեւանի պահվածքը
Pastinfo / 19 minutes ago

«Շողակաթը դուք փակեցիք»․ Տիգրան Հակոբյանի հայտարարությունը
Aravot / 19 minutes ago

Ереван может вернуться к участию в ОДКБ, но насильно никто никого не держит - Захарова
Sputnik Armenia / 22 minutes ago