Դա հարց է, որին պետք է պատասխանի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Այդ հարցը ինձ չի ուղղված, և ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին ընդդիմադիր ուժերի կազմակերպած հավաքին և ընդունած հայտարարությանը, ինչպես նաև հարցին՝ արդյոք հնարավոր է, որ ընդդիմադիրները կարողանան հանրային ճնշում գեներացնել և հասնել իշխանափոխության։ «Շատ հստակ է, մենք առաջարկում ենք և գնում ենք խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և երկամյա խաղաղությունը տասնամյակների և հարյուրամյակների խաղաղության փոխարինելու ճանապարհով։ Ես նախկինում էլ ասել եմ, որ ի վերջո որոշումներ կայացնողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, և ՀՀ ժողովուրդը ոնց որոշի՝ այդպես էլ կլինի։ Այդ թեմայով ես լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ։ Բայց ես ուրիշ բան եմ ասում. տեսեք 65 միլիարդ դրամի չարաշահման գործ է, ընդդիմադիրները դուրս են գալիս, ասում են՝ Ալիևը, Ադրբեջանը։ Ինչ լինում է, ասում են՝ Ալիևը Ադրբեջանը։ Այսինքն՝ հիմա որ մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում, կամ որ ժողովուրդը գնա նոր սահմանադրությանը կողմ քվեարկի, իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են։ Ենթադրենք՝ կա տարբերակ, որ հարցը հասնի հանրաքվեի, և ժողովուրդը կողմ քվեարկի։ Որ կողմ քվեարկեց՝ ի՞նչ, ժողովրդի հասցեին նախկինում կիրառված վիրավորական մակդիրները հիմա էլ փոխանցելու են նրա՞ն, որ ասեն, որ ի՞նչ։ Սա է պատճառը, որ ասում եմ, որ այդ մարդիկ ոչ միայն հակակառավարական, հակապետական մարդիկ են, որոնք ընդամենն ուզում են իրենց թալանածը ծածկեն»,-ասաց նա։ The post ՀՀ ժողովուրդը ոնց որոշի՝ այդպես էլ կլինի. Փաշինյանը՝ հնարավոր իշխանափոխության մասին appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ ժողովուրդը ոնց որոշի՝ այդպես էլ կլինի. Փաշինյանը՝ հնարավոր իշխանափոխության մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Իրանական մամուլը լայնորեն տարածել է Հայաստանի վարչապետին ուղղված Իրանի նախկին արտգործնախարար, Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալիաքբար Վելայաթիի խոսքը
Azg / 47 minutes ago

Նոյեմբերի 9-ին նամակներ կհանձնվեն ՀՀ-ում ՌԴ դեսպանատանն ու ՀՀ կառավարությանը. Արցախի Հանրային խորհուրդ
Azg / 1 hour ago

«Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ». Իրանի առաջնորդի խորհրդականի նախազգուշացումները՝ Փաշինյանին
Azg / 2 hours ago

Եթե չհենվենք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ գոյությունը կասկածի տակ կհայտնվի. Փաշինյան
Azg / 2 hours ago
Related coverage

Զախարովա․ Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հեռանկարներ չկան
24TV / 24News / 13 minutes ago

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ԱՅԼԵՎՍ ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ․ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
168 Jham / 14 minutes ago

Մոլորեցնում է սեփական ժողովրդին. Զախարովան ոչ գործընկերային է գնահատել պաշտոնական Երեւանի պահվածքը
Pastinfo / 19 minutes ago

«Շողակաթը դուք փակեցիք»․ Տիգրան Հակոբյանի հայտարարությունը
Aravot / 19 minutes ago