Հայաստանի ներկայացուցիչ Օնիկ Մարտիրոսյանը դարձել է Թբիլիսիում ընթացող խառը մենամարտերի (IMMAF) աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: Մինչև 61,2 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկը մինչև կիսաեզրափակիչ տանող ճանապարհին փայլուն հաղթանակներ է տարել: Մարտիրոսյանը հաջորդաբար առավելության է հասել Ուկրաինայի, Շվեյցարիայի և Տաջիկստանի ներկայացուցիչների նկատմամբ՝ ապահովելով տեղը մրցաշարի լավագույն քառյակում: Նոյեմբերի 5-ին կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Օնիկ Մարտիրոսյանը մրցել է Ռուսաստանը ներկայացնող Ալի Խիզրիևի հետ: Համառ պայքարում անցած մարտում մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել է ռուսաստանցի մարզիկին, իսկ հայ մարտիկը բավարարվել է բրոնզե մեդալով: Աշխարհի առաջնության եզրափակչում Ալի Խիզրիևը կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող Մաքս Սթարիի հետ: The post Օնիկ Մարտիրոսյանը՝ MMA-ի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օնիկ Մարտիրոսյանը՝ MMA-ի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ականապատման սպառնալիքների ալիք․ եվրոպական ավելի քան 10 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել
Alpha News / 35 minutes ago

Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանում է. ՈՒՂԻՂ
Alpha News / 36 minutes ago

Ուշիի ողբերգական վթարի զոհերի թվում է 22-ամյա Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
Alpha News / 43 minutes ago

Քաղաքական ուժերի հայտարարությունը.Փաշինյանի ծաղրական արձագանքը ընդդիմությանը.alphanewsroom
Alpha News / 48 minutes ago
Related coverage

Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

Ռոնալդուն հայտարարել է, որ ավարտում է կարիերան Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում
Sputnik Armenia / 1 hour ago

Ronaldo retires from Portugal duty
Public Radio of Armenia / 1 hour ago

Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 2 hours ago