Բրազիլիայում «Ուբերլանդիա» և «Մամորե» երիտասարդական թիմերի խաղի ժամանակ զանգվածային բախման հետևանքով մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել 53 հոգու, հաղորդում է CNN-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Մինաս Ժերայս նահանգի մինչև 20 տարեկանների երկրորդ դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչի խաղի ժամանակ։ Ավելացված ժամանակում, երբ «Մամորեն» հաղթում էր 3:1 հաշվով, հյուր թիմի խաղացող Դավին գոլ խփելուց հետո վիրավորական ժեստերով սադրել է մրցակիցներին։ Դա հանգեցրել է դաշտում զանգվածային բախման, որին մասնակցել են ֆուտբոլիստները և երկու թիմերի ներկայացուցիչները։ Հանդիպման գլխավոր մրցավար Ֆերնանդո Պատրիկը գրանցել է 53 հեռացում՝ 43 խաղացող, մարզչական անձնակազմի 8 անդամ և ակումբի 2 ղեկավար։ Այդ հեռացումներից երեքը տեղի են ունեցել կռվի բռնկումից առաջ։ Միջադեպից հետո մրցավարը դադարեցրել է խաղը։ Ավելին, նա կապ է հաստատել ոստիկանության հետ՝ «Ուբերլանդիայի» ներկայացուցիչների կողմից ստացած սպառնալիքների պատճառով։ Ֆուտբոլային խաղում հեռացումների նախորդ համաշխարհային ռեկորդը 36 էր, որը սահմանվել էր 2011 թվականին՝ Արգենտինայի 5-րդ դիվիզիոնի առաջնությունում կայացած «Աթլետիկո Քլեյփոլի» և «Վիկտորիանո Արենասի» միջև խաղում։ Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Հ1-ի տնօրենը երկրորդ նկատողությունն է ստացել. Վասակ Դարբինյան
Factor.am / 11 minutes ago

Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Factor.am / 14 minutes ago

Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
Factor.am / 16 minutes ago

Հովհաննես Մովսիսյաննի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Factor.am / 16 minutes ago
Related coverage

Օնիկ Մարտիրոսյանը՝ MMA-ի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 1 hour ago

Ռոնալդուն հայտարարել է, որ ավարտում է կարիերան Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում
Sputnik Armenia / 1 hour ago

Ronaldo retires from Portugal duty
Public Radio of Armenia / 2 hours ago

Ռոնալդուն ավարտեց կարիերան
Azg / 2 hours ago