ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է ազգային թիմում կարիերան ավարտելու մասին:«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը հեռանալու մասին հայտնել է սոցիալական ցանցում:Ռոնալդուն ռեկորդակիր է ազգային հավաքականների մակարդակով անցկացրած խաղերի (234) և խփած գոլերի (146) քանակով:Կրիշտիանու Ռոնալդուն հավաքականի տեղակայման վայրից հեռացել էր սեպտեմբերի 30-ին՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Դանիայի թիմի դեմ խաղից առաջ՝ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ վեճի պատճառով:Ժեզուշը Նորվեգիայի հետ նախորդ խաղում Ռոնալդուին թողել էր պահեստայինների նստարանին, թեև խաղի ընթացքում նրան ուղարկել էր մկանները տաքացնելու: Արդյունքում հարձակվողը լքել էր թիմի տեղակայման վայրը մամուլի ասուլիսում մարզչի այն խոսքերից հետո, թե «խաղացողը չի խաղացել Նորվեգիայի հետ և չի խաղա Դանիայի հետ»:Ֆուտբոլիստն ավելի ուշ հայտարարել էր, որ մարզիչը երկու անգամ դրժել է տված խոսքը՝ նրան չի թողել խաղադաշտ և հրապարակավ չի պատմել միջադեպի մասին, թեև խոստացել էր անել դա: Ռոնալդուն նաև ներողություն էր խնդրել հավաքականից ու երկրպագուներից և հայտնել, որ ազգային թիմում կարիերան ավարտել չի ծրագրում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոնալդուն հայտարարել է, որ ավարտում է կարիերան Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում
Ռոնալդուն ազգային հավաքականների մակարդակով անցկացրած հանդիպումների և խփած գոլերի քանակով ռեկորդակիր է:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Սկանդինավյան երկրների ղեկավարները զանգահարել են Պուտինին՝ հակառակ ԵՄ-ին. ՌԴ ԱԳՆ
Sputnik Armenia / 10 minutes ago

Суд продлил домашний арест Саркисяну и смягчил ограничения для Лидии Манташян
Sputnik Armenia / 18 minutes ago

«Միասնության թևերը» պատրաստ է միանալ ընդդիմադիր ուժերին
Sputnik Armenia / 18 minutes ago

Արթուր Սարգսյանը «միջնորդեց» իր կալանքի ժամկետը «միանգամից 1 տարով երկարաձգել»
Sputnik Armenia / 27 minutes ago



