ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հեռախոսազրույցը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հակասում է Եվրամիության քաղաքականությանը, որն ուղղված է Ուկրաինայում հակամարտության ձգձգմանը: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում:Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Հելսինկիի և Օսլոյի նախաձեռնությունը բացասական արձագանք է առաջացրել եվրոպական երկրներում:Հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ ֆիննական և նորվեգական կողմերի նախաձեռնությամբ:Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը դժգոհություն էր հայտնել, որ Ստուբը և Ստյորեն, նրա պնդմամբ, Պուտինի հետ շփումները չեն համաձայնեցրել եվրոպական այլ պետությունների հետ: