Հինգշաբթի օրը եվրոպական ավիաընկերությունների ավելի քան տասը չվերթի անվտանգությանը սպառնացող ահազանգեր են ստացվել, ինչի հետևանքով օդանավերի մեծ մասը ստիպված է եղել արտակարգ կամ չնախատեսված վայրէջք կատարել։ Զանգվածային խափանումների պատճառը ռումբի տեղադրման մասին անանուն հաղորդագրություններն են եղել, որոնք ստացվել են, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով։ Մասնավորապես, Aer Lingus ավիաընկերության Դուբլին-Հռոմ չվերթը վերահղվել է դեպի Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում գտնվող Էվրե ռազմական ավիաբազա, իսկ Միլանից Վարշավա ուղևորվող Wizz Air-ի օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Վիեննայում։ Սոֆիա մեկնող միանգամից երեք օդանավ ստիպված է եղել վայրէջք կատարել Բուլղարիայում։ Միևնույն ժամանակ, Բրյուսելում վայրէջք է կատարել LOT լեհական ավիաընկերության՝ Վարշավայից մեկնած չվերթը։ Ստուգումներից հետո իրավապահ մարմինները որոշել են լրացուցիչ անվտանգության միջոցառումներ չձեռնարկել։ Ֆիննական Finnair ավիաընկերությունը Հռոմ և Վիեննա մեկնող իր չվերթների վերաբերյալ երկու կեղծ ահազանգ է ստացել։ Իսկ Չեխիայի իշխանությունները անվտանգության արձանագրություններ են գործարկել դեպի Պրահա ուղևորվող չորս օդանավերի առնչությամբ՝ չնայած սպառնալիքի մակարդակը ցածր են գնահատել։ Իրավապահ մարմինների և ավիափոխադրողների տվյալներով՝ բոլոր օդանավերն անվտանգ վայրէջք են կատարել։ The post Ականապատման սպառնալիքների ալիք․ եվրոպական ավելի քան 10 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ականապատման սպառնալիքների ալիք․ եվրոպական ավելի քան 10 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարանում է. ՈՒՂԻՂ
Alpha News / 31 minutes ago

Ուշիի ողբերգական վթարի զոհերի թվում է 22-ամյա Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
Alpha News / 38 minutes ago

Քաղաքական ուժերի հայտարարությունը.Փաշինյանի ծաղրական արձագանքը ընդդիմությանը.alphanewsroom
Alpha News / 43 minutes ago

Օնիկ Մարտիրոսյանը՝ MMA-ի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 1 hour ago
Related coverage

«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը
Armenian Business News (ABNews) / 13 minutes ago

Snapchat-ը գերազանցել է 30 միլիոն վճարովի բաժանորդների թիվը
Armenian Business News (ABNews) / 26 minutes ago

Սա այն գինն է, որ վճարում ենք հայ ու Հայաստան ունենալու համար․ Աշոտյանը՝ կալանքների մասին
Sputnik Armenia / 31 minutes ago

5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Factor.am / 39 minutes ago