Մոնակոյի Իշխանապետությունում մեկնարկած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Օլիվիե Նիգլիի և գործակալության նախագահի գրասենյակի տնօրեն Ռաֆալ Պիեխոտայի հետ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար՝ բարձր գնահատելով գործակալության աջակցությունը Հայաստանին։ Ժաննա Անդրեասյանը Օլիվիե Նիգլիին ներկայացրել է 2027 թվականին Հայաստանում նախատեսվող միջազգային սպորտային մրցաշարերը՝ կարևորելով գործակալության աջակցությունը WADA-ի պահանջներին համապատասխան անհրաժեշտ գործընթացները պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու գործում։ Գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես հակադոպինգային կրթության բաղադրիչը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու ուղղությամբ։ Կարևորվել է հակադոպինգային գործակալության գործունեության, դոպինգի կանխարգելման և ոլորտային գիտելիքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը՝ սկսած դպրոցական տարիքից։ Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Հայաստանի դպրոցներում ներդրված «Առողջ ապրելակերպ» կրթական ծրագիրը, անդրադարձ է կատարվել Հայաստանում հակադոպինգային գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը։ Գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին՝ միջազգային չափանիշներին համապատասխան լիցենզավորված լաբորատորիաների ստեղծման և համապատասխան հետազոտությունների անցկացման ուղղությամբ փորձագիտական և խորհրդատվական աջակցության տրամադրման հարցում։ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների համաժողովին մասնակցում են նաև Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արփինե Գևորգյանը։ —00—ՄԱ The post Նախարարը Մոնակոյում ներկայացրել է Հայաստանի դպրոցներում ներդրված «Առողջ ապրելակերպ» կրթական ծրագիրը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նախարարը Մոնակոյում ներկայացրել է Հայաստանի դպրոցներում ներդրված «Առողջ ապրելակերպ» կրթական ծրագիրը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային համախմբմանը
24TV / 24News / 8 minutes ago

Ծխախոտ ծխելու հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել
24TV / 24News / 13 minutes ago

Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին հայտնաբերվել է Գյումրիում և հանձնվել է ԱՄՆ-ին
24TV / 24News / 18 minutes ago

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը
24TV / 24News / 23 minutes ago
Related coverage

Դեմոկրատների հաղթանակից հետո Զելենսկին ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցություն է ակնկալում
Azatutyun / 28 minutes ago

Ընդդիմադիր ուժերը, ունենալով տարակարծություններ մի շարք հարցերում, հայտարարում են համախմբման մասին
ABC Media / 31 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 34 minutes ago

Նոյեմբերի 5-ը ԶՈւ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (Տեսանյութ)
Aysor.am / 34 minutes ago