Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ընդդիմադիր քաղաքական ուժերը հավաքվել էին Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը՝ համատեղ քննարկելու Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ընդդիմադիմության դեմ հանրային ճնշումն առաջնորդելու հայտարարությունը։ Ավելի քան մեկ ժամ տևած քննարկումից հետո խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը տարածել են համատեղ հայտարարություն, ինչը ներկայացնում ենք ստորև․ Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․ Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։ Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը։ Հայաստան դաշինք Հայաքվե Ապրելու երկիր Բարգավաճ Հայաստան Հայաստանի Հանրապետական կուսակցություն Հայ ազգային կոնգրես Ժառանգություն Միասին Դեմոկրատական այլընտրանք Նոր դարաշրջան Միավորված հայեր ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընդդիմադիր ուժերը, ունենալով տարակարծություններ մի շարք հարցերում, հայտարարում են համախմբման մասին
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ընդդիմադիր քաղաքական ուժերը հավաքվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը՝ համատեղ քննարկելու Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ընդդիմադիմության դեմ հանրային ճնշումն առաջնորդելու հայտարարությունը։ Ավելի քան մեկ ժամ տևած քննարկումից հետո խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը տարածել են համատեղ հայտարարություն, ինչը ներկայացնում ենք ստորև․ «Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը կարող է պետքարտուղար նշանակվել
ABC Media / 55 minutes ago

Երևանում շտապօգնության մեքենա է վթարվել․ կա վիրավոր
ABC Media / 1 hour ago

Ֆրեզնոյում կներկայացվեն Օքսֆորդի համալսարանի հայկական անգին ձեռագրերը
ABC Media / 1 hour ago

Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար
ABC Media / 1 hour ago
Related coverage

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով
1in.am / 36 minutes ago

«Թուրքիայի հետ այնպիսի լավ փոխըմբռնում ունենք, որ ցանկացած պահի հնարավոր է սահմանի բացումը»․ Արարատ Միրզոյան
Aravot / 47 minutes ago

Սամվել Կարապետյանի կալանքի որոշումն ապօրինի է, բողոքարկելու ենք. Ֆերոյան
Aravot / 55 minutes ago

Ո՞ւմ ձեռքում է Հայաստանի գլխավոր անջատիչը
1in.am / 56 minutes ago