Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական ուժերը միասնական հայտարարություն ընդունեցին, որով պարտավորվում են միավորել իրենց ջանքերը՝ ընդդեմ Ալիևյան սահմանադրության և դրանով սեփական անկախությունից հրաժարվելու պարտադրանքի։ Սա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ այդ ուժերից շատերի ղեկավարներն ու ակտիվիստները նույն Ալիևի հրահանգով ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվում, շատերն ազատազրկված են, նրանց մի մասից այսօր խլվում է նաև իրենց ունեցածքը՝ վերջնականապես կոտրելու և պայքարից դուրս մղելու համար։ Դրանով հանդերձ, երեկվա իրադարձությունը եկավ փաստելու, որ պայքարի ոգին բնավ չի մարել, և Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստ են միասնաբար դիմագրավել այս ծանր մարտահրավերին։ Մենք եղել ենք այս գործընթացը նախաձեռնողներից մեկը՝ համարելով, որ միայն համազգային միասնության դեպքում է հնարավոր դիմադրել բռնատիրական իշխանության և նրա օտար պատվիրատուների պարտադրանքին։ Սա մեր համար ծայրահեղ պատասխանատու հանձնառություն է, որը մեզնից ուժերի գերլարում է պահանջելու։ Բոլոր մեր անդամներին, աջակիցներին և համախոհներին ևս խնդրում եմ առավելագույնն անել՝ իրար թև ու թիկունք լինելու, և պայքարի այս փուլում միասնաբար հաջողության հասնելու համար։ Ստորև կիսվում եմ երեկ ընդունված հայտարարությամբ։ «Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․ Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։ Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»։ «Հայաստան» դաշինք «Հայաքվե» «Ապրելու երկիր» «Բարգավաճ Հայաստան» «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» «Հայ ազգային կոնգրես» «Ժառանգություն» «Միասին» «Դեմոկրատական այլընտրանք» «Նոր դարաշրջան» «Հայաստանը ես եմ» «Ուժեղ Հայաստան» —00—ՄԱ The post Քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային համախմբմանը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային համախմբմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ուշիում վթարի հետևանքով վիրավորվածներից մեկի վիճակը դեռ ծանր է. Ավանեսյան
24TV / 24News / 15 minutes ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան
24TV / 24News / 15 minutes ago

Հուսանք՝ ՌԴ գործընկերների հետ կառողջացնենք մեր հարաբերությունները, և սահմանափակումները դուրս կգան
24TV / 24News / 18 minutes ago

Աշտարակի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ
24TV / 24News / 24 minutes ago
Related coverage

Our dialogue with Turkey is quite active and effective, said Ararat Mirzoyan.
Noyan Tapan TV / 23 minutes ago

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Alpha News / 25 minutes ago

The reason for the Republicans' defeat was the war against Iran. Vens
Noyan Tapan TV / 26 minutes ago

Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրությունը. «Ուժեղ Հայաստան»
Alpha News / 29 minutes ago