Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները։ Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է, այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից։ Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը։ Նա նույնն արեց 2025 թվականին և ձախողվեց։ Այդ ժամանակ Փաշինյանը ձերբակալեց Սամվել Կարապետյանին, քանի որ վերջինս պաշտպանում էր Հայ Առաքելական եկեղեցին։ Սակայն Փաշինյանին չհաջողվեց կազմաքանդել ու կործանել Եկեղեցին։ Այժմ Փաշինյանը կրկին ձախողվելու է։ Նրան չի հաջողվելու պարտադրել Ալիևի Սահմանադրությունը, քանի որ հայ ժողովուրդը դեմ է դրան, իսկ միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ և թույլ չի տալու, որ երկիրը տանի զիջումների։ Սամվել Կարապետյանը 2025 թվականին, անգամ կալանքի տակ գտնվելով, համախմբում էր ժողովրդին Հայաստանի ազգային ինքնության և անկախության պաշտպանության շուրջ։ Նա շարունակելու է այդ պայքարը նաև այսօր՝ անկախ իր առջև դրվող խոչընդոտներից։ Միասին մենք «Ո՛Չ» ենք ասելու Ալիևի Սահմանադրությանը և «ԱՅՈ՛» Հայաստանի անկախության պահպանմանը։ The post Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրությունը. «Ուժեղ Հայաստան» appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրությունը. «Ուժեղ Հայաստան»

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հույս ունեմ՝ Ռուսաստանի հետ կկարողանանք կարգավորել հարաբերությունները․ Միրզոյան
Alpha News / 22 minutes ago

Իլհամ Ալիևը ձերբակալեց Սամվել Կարապետյանին
Alpha News / 36 minutes ago

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ
Alpha News / 43 minutes ago
Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել
Alpha News / 43 minutes ago
Related coverage

Надеемся, удастся оздоровить отношения с российскими партнерами - Мирзоян
Sputnik Armenia / 6 minutes ago

#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է ՎԱՐՈՒՄ
24TV / 24News / 6 minutes ago

Ցանկացած իրեն հարգող ԱԳ նախարար ամոթից գետինը պիտի մտներ․ Հովսեփյանը՝ Միրզոյանին
24TV / 24News / 8 minutes ago

Мирзоян: Возвращение армянских пленных из Баку включено в приоритеты бюджета на 2027 год
Sputnik Armenia / 10 minutes ago