Հոկտեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ էներգետիկ ըմպելիք օգտագործելու և ծխախոտ ծխելու հետևանքով «Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Արտաշատի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի անչափահասի բուժօգնության է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ե․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական աշխատանքների արդյունքում երեխայի պապիկը՝ Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Գրիշա Մ․-ն, հայտնել է, որ թոռնիկը հոկտեմբերի 9-ին խմել է էներգետիկ ըմպելիք և ծխել ծխախոտ, ինչի հետևանքով էլ ստացել է վերը նշված թունավորումը։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ —00—ՄԱ The post Ծխախոտ ծխելու հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծխախոտ ծխելու հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 15-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել
Հոկտեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ուշիում վթարի հետևանքով վիրավորվածներից մեկի վիճակը դեռ ծանր է. Ավանեսյան
24TV / 24News / 15 minutes ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան
24TV / 24News / 15 minutes ago

Հուսանք՝ ՌԴ գործընկերների հետ կառողջացնենք մեր հարաբերությունները, և սահմանափակումները դուրս կգան
24TV / 24News / 18 minutes ago

Աշտարակի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ
24TV / 24News / 24 minutes ago
Related coverage

Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը կարող է պետքարտուղար նշանակվել
ABC Media / 12 minutes ago

Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Արարատ Միրզոյան
Aysor.am / 29 minutes ago

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Sputnik Armenia / 31 minutes ago

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավոր
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago