Ուշիի ոլորաններում նախօրեին 9 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: Նոյեմբերի 3-ին Օհանավան բնակավայրի մոտ բախվել են 4 ավտոմեքենա։ Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավորվել են։ The post Օհանավանի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել appeared first on Infocom .