Ուրցաձորում տեղադրված տեսաթակարդները ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին, այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից: «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) տեղադրված տեսաթակարդները հերթական անգամ արձանագրել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի ( Panthera pardus tulliana ) ներկայությունը։ Սա CWR տարածքում փաստագրված արդեն 8-րդ առանձնյակն է։ Հովազի տեղաշարժը տեսաթակարդների միջոցով ֆիքսվել է CWR-ի 3 տարբեր տեղամասերում՝ ընդգրկելով նրա միգրացիոն ուղու ամբողջ հատվածը, իսկ վերջին արձանագրումները կատարվել են ապաստարանի Ուրցաձորի տեղամասում։ Նույն առանձնյակի հաջորդական ֆիքսումը ապաստարանի տարբեր հատվածներում փաստում է CWR-ի միգրացիոն միջանցքների անվտանգությունը, տարածքի լիարժեք պահպանությունն ու էկոհամակարգի կայունությունը։ Տվյալները վկայում են, որ CWR-ը շարունակում է ծառայել որպես հովազի պահպանության և կենսունակության ապահովման առանցքային տարածքներից մեկը Հարավային Կովկասում։ Օրերս Երևանում ավարտված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի (CBD COP17) ընթացքում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էին ոչ պետական պահպանվող տարածքների արդյունավետությունն ու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) նպատակների իրագործումը։ Ուրցաձորում արձանագրված այս բացառիկ կադրերը գործնական ապացույցն են այն բանի, որ CWR-ի ոչ պետական պահպանվող տարածքի մոդելն ապահովում է չափելի ու կայուն արդյունքներ՝ ուղղակիորեն նպաստելով գլոբալ կենսաբազմազանության պահպանման թիրախներին։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հիմնադրվել է 2002 թվականին։ Կազմակերպությունը զբաղվում է Հայաստանի բնության, կենսաբազմազանության և մշակութային ժառանգության պահպանությամբ։ FPWC-ի նախաձեռնությամբ ստեղծված Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) առաջին ոչ պետական պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում, որն այժմ ընդգրկում է շուրջ 35,000 հեկտար տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ: Տեսանյութն՝ այստեղ : The post Ուրցաձորում տեղադրված տեսաթակարդները ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին | news.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուրցաձորում տեղադրված տեսաթակարդները ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին | news.am
Ուրցաձորում տեղադրված տեսաթակարդները ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին, այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից: «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) տեղադրված տեսաթակարդները հերթական անգամ արձանագրել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի (Panthera pardus tulliana) ներկայությունը։ Սա CWR տարածքում փաստագրված արդեն 8-րդ առանձնյակն է։ Հովազի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել․ ՆԳՆ խոսնակ
Infocom / 32 minutes ago

Դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Միխայիլ Գալուզինի հետ
Infocom / 59 minutes ago

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը
Infocom / 1 hour ago

Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան | factor.am
Infocom / 1 hour ago
Related coverage

Նոր փուլ՝ հայ-ֆրանսիական մշակութային շփումներում
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

Ալիևյան սահմանադրության պրոյեկտ է. Դավիթ Սահակյանցն ու Աննա Մայիլյանը՝ համախմբման, Հայաստանի ապագայի ու վտանգների մասին
Aravot / 1 hour ago

Ժողովուրդը պետք է գիտակցի, որ այսօր ամենակարևորն ասֆալտը չէ, այլ իր արժանապատվությունը, երկրի կորստի առաջ է կանգնած ժողովուրդը․ Աննա Մայիլյան
ABC Media / 2 hours ago

Paşinyan: Tarihi Ani Köprüsü’nün restorasyon süreci yakında başlayacak
Ermenihaber / 2 hours ago